00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործարարն ու հարկային տեսուչը կշփվեն հաճույքով, բայց ոչ ստվերում

© Photo : official site of the SRC of RAЦентр обслуживания налогоплательщиков налоговой инспекции "Кентрон".
Центр обслуживания налогоплательщиков налоговой инспекции Кентрон. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարությունը պատրաստվում է նոր փոփոխություններ իրականացնել Հարկային նոր օրենսգրքում, որից հետո գործարարն ու հարկային տեսուչն այլևս չեն կարողանա ստվերում պայմանավորվել։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. Գործարարներն ու ոլորտի մասնագետները Հարկային նոր օրենսգրքից դժգոհ չեն, բայց կարծում են, որ փոփոխությունների կարիք կա։ Օրենսգիրքն առաջիկայում կարող է դարձյալ փոփոխվել։ Կառավարությունում փոփոխությունների նախագծի վրա արդեն աշխատում են։

Երևանյան ծայրամասերից մեկում փոքրիկ մթերային խանութի սեփականատեր Արսեն Գրիգորյանի համար հարկային տեսուչների հետ շփման ամենատհաճ հիշողությունները կապված են 2016թ-ի հետ։

«Եկան, հաշվետվությունները ստուգեցին, 250 000-ի պակասուրդ հայտնաբերեցին։ Երբ միասին նայեցինք, հաշվեցինք, պարզվեց, որ ընդամենը հաշվարկի սխալ էր եղել։ Ես ասացի, որ կարող եմ հենց հիմա ուղղել։ Բացատրեցի, որ ընդամենը սխալմունք է եղել։ Ոչ մի կերպ չկարողացա համոզել։ Ակտավորեցին, ստիպված համ 250 000-ը վճարեցի, համ էլ տուգանքը»,- պատմեց ձեռնարկատերը։

Հարկային նոր օրենսգրքին Արսեն Գրիգորյանը դեռևս չի հասցրել ամբողջությամբ ծանոթանալ, բայց տեղյակ է, որ հարկային ստուգումների կարգը որոշակի փոփոխություններ է կրել։

Магазин duty free на белорусской границе - Sputnik Արմենիա
Հայաստանում կյանքը կշարունակի թանկանալ մինչև ամառ

«Նախորդ օրենսգրքով հարկային ստուգումների մասին դրույթներ նախատեսված չէին, դրանք կարգավորվում էին ստուգումների մասին օրենքով։ Հիմա հարկային ստուգումները ներառվել են Հարկային օրենսգրքում ու մի փոքր ավելի պարզեցվել են»,- ասաց գործարարը` հույս հայտնելով, որ օրենքի այս փոփոխությունը կօգնի հարկային տեսուչների հետ ավելի կանոնակարգված աշխատել։

Նույն կարծիքը լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը։

Գործարար Արսեն Գրիգորյանի մատնանշած դեպքերն, օրինակ, Համբարձումյանի խոսքով, նոր օրենսգրքով կբացառվեն։

«Նոր օրենսգրքով նախատեսված է, որ գործարարը կարող է հենց ստուգման ժամանակ հայտնաբերված հաշվետվության հաշվարկի ճշտում իրականացնել։ Ճշտման թույլատրելիությունը, ես կարծում եմ, նաև կոռուպցիոն ռիսկն է նվազեցնում»,- ասաց նա` չբացառելով, որ նախկինում գործող արգելքը կարող էր նման դեպքերում հարկային տեսուչի և գործարարի ստվերային պայմանավորվածության առիթ դառնալ։

Բացի այդ, հաշվետվության սխալի դիմաց մինչև 2018թ-ի ապրիլի 1-ը գանձվող տուգանքը Նոր օրենսգրքից հանվել է։

Իսկ դրոշմանիշներն ու դրոշմապիտակները, որոնք նախկինում ձեռնարկատերերը գնում էին, այսուհետ տրամադրվելու են անվճար։

Улица Абовяна, Ереван - Sputnik Արմենիա
Ո՞վ շահեց եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունից

Հարկային նոր օրենսգրքով Վահագն Համբարձումյանի խոսքով, հստակեցվել են նաև ստուգվողների և ստուգողների իրավունքներն ու պարտականությունները, ինչը նույնպես, նրա համոզմամբ, կօգնի առավել կանոնակարգված դարձնել ստուգումների գործընթացն ու հարկային մարմնի հետ գործարարների շփումները։

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ևս կարծում է, որ նոր Հարկային օրենսգիրքը կոչված է թեթևացնելու ՓՄՁ-ների կյանքը։

«ՓՄՁ-ների համար սահմանված նախկին բոլոր արտոնությունները պահպանվել են։ Երկրորդ` օրենսդրությունը այնպես է պարզեցված, որ տարբեր ոլորտների ՓՄՁ-ներ կարողանան դրանով աշխատել»,- ասում է Մակարյանը։

Այդուհանդերձ, օրենսգիրքն այսօր էլ լիարժեք ու անթերի չէ։ Ոլորտի մի շարք հասարակական ու պետական կառույցների ներկայացուցիչներ քննարկում են օրենքում նոր փոփոխություններ իրականացնելու, օրենքում տեղ գտած երկիմաստությունները վերացնելու հարցը։

Մակարյանը հույս հայտնեց, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նոր նախագիծը փետրվարի վերջին կներկայացվի կառավարության, ապա նաև` ԱԺ հաստատմանը։

Լրահոս
0