00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արքան նորից գահին է կամ Ֆուրկադը օլիմպիական եռակի չեմպիոն

© Sputnik / Asatur YesayantsОлимпийский чемпион по гонке преследования среди мужчин на XXIII зимних Олимпийских играх Мартен Фуркад (Франция)
Олимпийский чемпион по гонке преследования среди мужчин на XXIII зимних Олимпийских играх Мартен Фуркад (Франция) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փհենչհանի օլիմպիական խաղերի բիաթլոնի մրցումներում կանանց և տղամարդկանց հետապնդումով մրցավազքում ֆավորիտներն արդարացրին սպասելիքները, բայց նորից անակնկալ գրանցվեց:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Փհենչհանի օլիմպիական խաղերի բիաթլոնի մրցումներում խաղարկվեցին մեդալների երկու հավաքածու։ Այսօր` փետրվարի 12-ին, կանանց 7.5 կմ մրցատարածությունում օլիմպիական երկրորդ ոսկե մեդալը նվաճեց գերմանուհի Լաուրա Դալմայերը, իսկ տղամարդկանց մրցումներում, մեկնարկելով ութերորդը, ֆրանսիացի Մարտեն Ֆուրկադը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակիցներին:

ОИ-2018. Хоккей. Женщины. Матч Канада-ОАР - Sputnik Արմենիա
Երբ կանայք հոկեյ են խաղում. լավագույն կադրերը Sputnik–ի օբյեկտիվում

Մրցումների մեկնարկից առաջ կասկած կար, որ մրցումները հետաձգվելու են ուժեղ քամու պատճառով: Մարզադաշտում, որտեղ ջերմաստիճանը զրոյից ցածր էր 12 աստիճանով, քամին բարդացնում էր բիաթլոնիստների գործը, բայց կազմակերպիչները, ի վերջո, մրցումները անցկացրին, և պետք է ասել, որ շատ հետաքրքիր ու դրամատիկ պայքար ծավալվեց և՛ կանանց, և՛ տղամարդկանց մրցումներում:

Տղամարդկանց մրցումներին հետևում էի Նորվեգիայի հավաքականի մարզիչ Զիգֆրիդ Մազայի թիկունքում կանգնած: Ու ավելի քան մեկ ժամ տևած մրցումներում զգացի, թե որքան ծանր էր տանում իր սաների անհաջողությունը մարզիչը, որը նախկինում մարզել ու աշխարհին է տվել բիաթլոնի ներկայիս արքային՝ Մարտեն Ֆուրկադին: Նորվեգիայի թիմից ոչ ոքի չհաջողվեց հայտնվել պատվո պատվանդանին, իսկ Ֆուրկադն ութերորդը դուրս եկավ մրցուղի և, առաջին կրակահերթում մեկ անգամ վրիպելով, շատ արագ հետ բերեց կորցրածը` Սոչի-2014-ի օլիմպիական երկու ոսկե մեդալներին ավելացնելով ևս մեկը Փհենչհանից:

Ուշադիր հետևում էի, թե ինչպես է կրակահերթում իրեն պահում Ֆուրկադը: Հասկացա, որ շատ սառնասիրտ մարզիկ է կամ էլ օլիմպիական հանգստությամբ էր կատարում ամեն ինչ: Իսկ ֆրանսիացու արագությունը հայտնի է ամբողջ աշխարհին: Սպրինտում տղամարդկանց մրցումներում անակնկալ գրանցվեց, և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր դարձավ շվեդ Սեբաստիան Սամուելսոնը, որ մինչ այս մրցումը ոչ մի անգամ պատվո պատվանդանին չէր կանգնել: Երրորդ մրցանակակիր դարձավ գերմանացի Բենեդիկտ Դոլը:

Իսկ ահա կանանց մրցումներում սպրինտում հաղթանակ տարած գերմանուհի Լաուրա Դալմայերն առաջինը մեկնարկեց ու առաջինն էլ հատեց վերջնագիծը` երկրորդ անգամ նվաճելով օլիմպիական ոսկին: Այս մրցաշրջանում աշխարհի գավաթի խաղարկության մրցումներում Դալմայերը չէր կարողանում կայուն արդյունքներ ցուցադրել, բայց Փհենչհանում նա առայժմ պարզապես անգերազանցելի է: Արծաթը բաժին հասավ Սլովակիան ներկայացնող Անաստասիա Կուզմինային, բրոնզե մեդալակիր դարձավ ֆրանսուհի Անաիս Բեսկոնը:

© Sputnik / Asatur YesayantsԼաուրա Դալմայերն առաջինը հատեց վերջնագիծը: Արծաթը բաժին հասավ Սլովակիան ներկայացնող Անաստասիա Կուզմինային, բրոնզե մեդալակիր դարձավ ֆրանսուհի Անաիս Բեսկոնը:
Призеры гонки преследования среди женщин на XXIII зимних Олимпийских играх 2018 на церемонии награждения. Анаис Бескон (Франция, бронза), Лаура Дальмайер (Германия, золото), Анастасия Кузьмина (Словакия, серебро). - Sputnik Արմենիա
Լաուրա Դալմայերն առաջինը հատեց վերջնագիծը: Արծաթը բաժին հասավ Սլովակիան ներկայացնող Անաստասիա Կուզմինային, բրոնզե մեդալակիր դարձավ ֆրանսուհի Անաիս Բեսկոնը:

Հետևելով բիաթլոնի մրցումներին` հասկանալի դարձավ այս մարզաձևի ներկայացուցիչների համեմատությունը բիաթլոնի ու դահուկային սպորտի միջև: Իրոք, դահուկավազաքում մարզիկները մրցում են, իսկ բիաթլոնում` կռվում: Միգուցե սա գալիս է նրանից, որ բիաթլոնիստները կրակու՞մ են: Համենայնդեպս ցուրտ եղանակին հետևելով այս մրցումներին` իմ մոտ էլ մեծ ցանկություն առաջացավ վազել դահուկներով ու կրակել: Իսկ հաղթում է նա, ով արագ է վազում և դիպուկ կրակում:

Լրահոս
0