00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գարեգին կաթողիկոսն աչք է փակում Աթեշյանի` Էրդողանի սպասավորի վրա

© AravotАрам Атешян
Арам Атешян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստամբուլի հայերը պատրիարքարանի իշխանությանն ընդունում են հոգևոր հովվի խոսքով, ոչ թե Անկարայի սպառնալիքով։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Արամ Աթեշյանի և Էրդողանի մյուս սպասավորներին պետք է ցախավելով վտարել թե՛ Հայաստանից, թե՛ հայկական եկեղեցուց։ Այդ մասին լրագրողներին ասաց պատմաբան Գևորգ Յազըճյանը` մեկնաբանելով Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Հայ եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի կայանալիք ժողովը։

Город Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Հայերի վզին փաթաթված Աթեշյանը. Թուրքիան արգելքներ է ստեղծում Պոլսո Հայոց պատրիարքի համար

Փետրվարի 20-ին խորհուրդը պետք է հայտարարի, թե ում է օրինական համարում Պոլսո հայ պատրիարքարանի ղեկավարությունում։ Ավելի վաղ Թուրքիայի իշխանություններն անօրինական են համարել պատրիարքի նոր տեղապահ, արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանի ընտրությունը։ Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն, օրինական տեղապահն արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը։

Փոխանորդը պատրիարքարանի փաստացի ղեկավարն է, որովհետև պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն արդեն 10 տարի է` հիվանդության պատճառով չի կարող կատարել իր պարտականությունները ։

Այնուամենայնիվ, ինչպես նշեց Յազըճյանը, ընտրություններն անցկացվել են և ճանաչվել Մայր աթոռ Էջմիածնի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից։ Բայց Էջմիածինը` բոլոր հայկական եկեղեցիների գերագույն ատյանը, մինչև հիմա ոչ մի խոսք չի ասել ո՛չ կոնֆլիկտի, ո՛չ Աթեշյանի համառության, ո՛չ էլ Էրդողանին ուղղված ռևերանսների մասին, ավելացրեց պատմաբանը։

«Իսկ կաթողիկոսի խոսքն ամեն ինչ կորոշի։ Հենց նրա հետևից կգնան Ստամբուլի հայերը, այլ ոչ թե Էրդողանի, վստահեցնում եմ ձեզ։ Իսկ Էջմիածնում ոչ միայն լռում են, այլ նաև Աթեշյանի կողմնակիցներին խորհրդի ժողովին են հրավիրում», — ասաց Յազըճյանը։

Баграт Эстукян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Էստուկյան. «Թուրքիայի կառավարությունն ի վերջո իր պատրիարքին նշանակեց»

Նա օրինակ է բերում Գևորգ VI (1945-54) կաթողիկոսին։ 1950թ-ին, երբ ԽՍՀՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները շատ սրված են եղել, նա դիմել է Թուրքիայի նախագահ Մահմուդ Ջելյալ Բայարին` պահանջելով չմիջամտել Կոստանդնուպոլիսի պատրիարքի ընտրություններին։

«Այլապես մենք ստիպված կլինենք անվավեր ճանաչել ընտրությունները, իսկ ընտրվածին չհաստատել որպես պատրիարք», — գրել է Գևորգ կաթողիկոսը Թուրքիայի նախագահին ուղղված նամակում։

Թուրքագետ Տիգրան Լոքմագյոզյանի կարծիքով` Աթեշյանի Էրդողանին ուղղված ռևերանսը շատ երկրային պատճառ ունի, այն է`Թուրքիայի իշխանություններից ստացվող դրամական հոսքը, որը կաթիլ-կաթիլ վերադարձնում են պատրիարքարանին։

«Իհարկե, Ստամբուլի հայերը ստիպված են իրենց զգույշ պահել։ Եվ եկեղեցին բացառություն չէ։ Բայց Էրդողանին գովերգելը մեկ այլ ծայրահեղություն է։ Հասկանալի է, թե ինչու է Աթեշյանը դա անում», — ասաց նա։

Ցավոք, հայ եկեղեցու թեմերի միջև պառակտումն ավելի ակնհայտ է դառնում, նշեց Յազըճյանը։ Այն, որ նրանք շնորհավորում ենք միմյանց Սուրբ ծննդի և Զատկի կապակցությամբ, դատարկ ձևականություն է։ Իրականում յուրաքանչյուրն իր անկյունն է քաշվել։

«Կաթողիկոսի նման թողտվությունը բարենպաստ հող է «ԱթեշյանԱթեօղլու» լպրծունի և իր նմանների համար, որոնք թուրքական իշխանությունների կամակատարներն են», — ասաց Յազըճյանը։

Հիշեցնենք, որ արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանը հաղթել է 2017 թվականի մարտին կայացած ընտրություններում։ Նա այդ պաշտոնում փոխարինել է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին, որին շատերը համարում էին թուրք իշխանությունների դրածո։ Աթեշյանն անցյալ տարվա դեկտեմբերին Երևանում լրագրողներին հայտնել էր, որ պատրիարքի ընտրություններ չեն լինելու. թուրք իշխանությունը թույլ չի տա։ Ավելին` Աթեշյանը վստահեցրել էր, որ Թուրքիայի իշխանությունը կոչ է անում իրեն վերադարձնել նախկին պաշտոնին, իսկ գործող տեղապահ Բեքչյանին հեռացնել պաշտոնից, քանի որ նա ըստ կանոնների չի ընտրվել։

Թուրքական «Ակոս» թերթի հայկական տարբերակի խմբագիր Բագրատ Էստուկյանի կարծիքով` երկրի իշխանությունները բոլոր հնարավոր ձևերով հայ համայնքի վզին են «փաթաթում» Աթեշյանին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նա հայտնեց, որ համայնքը չի ընդունի իշխանության թեկնածուին, քանի որ պատրիարքի աթոռին է տեսնում Բեքչյանին։ Էստուկյանի խոսքով` թեև Աթեշյանը շատ համախոհներ ունի հայ համայնքում, այնուհանդերձ, մարդկանց մեծամասնությունը նրան իշխանության դրածո է համարում։

Լրահոս
0