https://arm.sputniknews.ru/20180211/zenq-zinamterq-haytnaberel-vaxarshapat-10492360.html
Բազմոցները, գազօջախը, մահճակալը պապից ժառանգած զենք- զինամթերքի համար պահեստի էր վերածել
Բազմոցները, գազօջախը, մահճակալը պապից ժառանգած զենք- զինամթերքի համար պահեստի էր վերածել
Sputnik Արմենիա
Վաղարշապատի 26-ամյա բնակիչ Նարեկ Խաչատրյանը տունը զենքի իսկական պահեստի էր վերածել։ Ոստիկանները նրա տան բազմոցների, գազօջախի միջից, մահճակալի ներքնակի տակից... 11.02.2018, Sputnik Արմենիա
2018-02-11T18:55+0400
2018-02-11T18:55+0400
2018-02-11T18:58+0400
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2018
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն
Բազմոցները, գազօջախը, մահճակալը պապից ժառանգած զենք- զինամթերքի համար պահեստի էր վերածել
18:55 11.02.2018 (Թարմացված է: 18:58 11.02.2018) Վաղարշապատի 26-ամյա բնակիչ Նարեկ Խաչատրյանը տունը զենքի իսկական պահեստի էր վերածել։ Ոստիկանները նրա տան բազմոցների, գազօջախի միջից, մահճակալի ներքնակի տակից տարատեսակ զենք են հայտնաբերել և առգրավել։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Փետրվարի 10-ին անձնական ունեցվածքի գողության փաստով հարուցված քրգործի շրջանակում ոստիկանության Վաղարապատի բաժնի, քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները Վաղարշապատի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման հիման վրա խուզարկություն են կատարել Գայ գյուղի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Խաչատրյանի տանը և նրան պատկանող օժանդակ շինություններում։

28 դեկտեմբերի 2017, 22:24
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը` խուզարկության արդյունքում տան միջանցքի բազմոցից 1 փողանի որսորդական հրացան, 2 փաթեթ վառոդ են հայտնաբերել, իսկ գազօջախի դարակում` կարճացված փողով երկփողանի որսորդական հրացան։ Երիտասարդը հյուրասենյակում գտնվող բազմոցում տարբեր տեսակի և չափսերի 8 դանակ էր թաքցրել իսկ կռփազենքը հարմարավետ տեղավորել էր ննջասենյակի մահճակալի ներքնակի տակ։ Ամբողջ հայտնաբերված զենքն առգրավվել է։
Խաչատրյանը իրավապահներին հայտնել է, թե հայտնաբերված զենքը հանգուցյալ պապն է իրեն ժառանգել։ Խաչատրյանը ստորագրությամբ ազատ է արձակվել։
Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն։ Փաստի առթիվ նախաքննությունը շարունակվում է։