00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրաժեշտ զենքին. գյումրեցի արվեստագետը զինամթերքի մնացորդները զարդի է վերածում

© Sputnik / Armenuhi MkhoyanАртак Тадевосян в мастерской
Артак Тадевосян в мастерской - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրեցի ամուսինների սովորական զբոսանքը վճռորոշ դեր է ունեցել նրանց կյանքում։ Մահվան հետ ասոցացվող զինամթերքի մնացորդները տարել են տուն, և ամուսինը որոշել է դրանք զարդի վերածել։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Գյումրեցի ամուսինների` Հայարփիի ու Արտակի HayAr ապրանքանիշը համեմատաբար նոր է, բայց արդեն հասցրել է հավանության արժանանալ տարբեր երկրներում, ավելին` Արտակը հրավեր է ստացել Ֆրանսիայի Բաքարա քաղաքից՝ մասնակցելու փետրվարի 14-26-ը Pole Bijou ցուցասրահում կայանալիք «Պատերազմում» (AT WAR) ցուցադրությանը:

Գյումրեցի արվեստագետի աշխատանքները յուրահատուկ են ու տարբերվող՝ պատրաստված են պարկուճներից, փամփուշտից ու արկերի մնացորդներից: Մահվան հետ ասոցացվող զինամթերքը գեղեցիկ կախազարդ, մատանի, թևնոց կամ ապարանջան է դառնում արվեստագետի ձեռքում, իսկ զարդի ձևն ու դիզայնը խորհուրդ է տալիս կինը՝ Հայարփին: Նա այդ հարցում ամուսնու լավագույն քննադատն է։

«Կինն ավելի լավ է զգում, թե ինչ է ուզում»,- ասում է Արտակը:

Երբեմն դրանք այնքան գեղեցիկ զարդի են վերածվում, որ Հայարփին չի կարողանում բաժանվել դրանից, ու հենց ինքն է դառնում միակ կրողը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրտակի պատրաստած զարդերը
Украшения Артака Тадевосяна - Sputnik Արմենիա
Արտակի պատրաստած զարդերը

Արտակն անկեղծանում է՝ ավելի շատ պատվերներ դրսից է ստանում, բայց վերջին տարիներին նաև գյումրեցիների մոտ է ճաշակի որոշակի փոփոխություն նկատում. ոսկե զարդերի փոխարեն արդեն անհատական զարդեր են ընտրում:

Իսկ ամեն ինչ սկսվեց տարիներ առաջ, երբ հայրենի քաղաքում աշխատանք չգտնելու պատճառով Արտակը մեկնեց արտագնա աշխատանքի, ապա այդ աշխատանքն իրենը չհամարելով` վերադարձավ Հայաստան ու կրկին հայտնվեց գործազուրկի կարգավիճակում:

Արտակը մեջբերում է «Անահիտ» հեքիաթից հոգեհարազատ դարձած տողը. «Երբ անճար լինես, ջուլհակ էլ կդառնաս»։

Նա շատ լավ է հիշում այն օրը, երբ մի անգամ կնոջ հետ զբոսնում էին քաղաքի մերձակայքում ու գետնին թափված պարկուճներ տեսան: Հետո իմացան, որ զորավարժությունների տարածք է եղել: Պարկուճները բերեցին տուն ու որոշեցին զարդ պատրաստել: Սկզբում հոբբի էր, հետո այնքան տարվեցին այդ գործով, որ հոբբին նաև ապրուստի միջոց դարձավ:

«Խնդիր դրեցի փոխել զենքի նշանակությունը. այն ոչ թե պետք է սպանի, այլ զարդարի մարմինը: Հիմա իմ այդ հոբբիի մասին նաև ընկերներս գիտեն ու օգնում են որսորդներից կամ զինավարժանքի վայրերից պարկուճներ հավաքել»,- նշում է Արտակը:

HayAr-ի զարդերը մեկ այլ առանձնահատկություն էլ ունեն՝ պատրաստված են առանց ոսկերչական գործիքների, բացառապես ինքնաշեն գործիքներով, այն ամենով, ինչ Արտակն ունի ձեռքի տակ: Հարմարություն չլինելու պատճառով զարդերը պատրաստվում են տան նկուղում, բայց, միևնույն է, դրանից զարդն իր գեղեցկությունը չի կորցնում:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրտակ Թադևոսյանի պատրաստած զարդերից
Արտակ Թադևոսյանի պատրաստած զարդերից - Sputnik Արմենիա
1/4
Արտակ Թադևոսյանի պատրաստած զարդերից
© Sputnik / Armenuhi MkhoyanԱրտակ Թադևոսյանի պատրաստած զարդերից
Արտակ Թադևոսյանի պատրաստած զարդերից - Sputnik Արմենիա
2/4
Արտակ Թադևոսյանի պատրաստած զարդերից
© Sputnik / Armenuhi MkhoyanԱրտակ Թադևոսյանը զարդեր է պատրաստում զինամթերքի մնացորդներից
Արտակ Թադևոսյանը զարդեր է պատրաստում զինամթերքի մնացորդներից - Sputnik Արմենիա
3/4
Արտակ Թադևոսյանը զարդեր է պատրաստում զինամթերքի մնացորդներից
© Sputnik / Armenuhi MkhoyanԱրտակ Թադևոսյանը զարդեր է պատրաստում զինամթերքի մնացորդներից
Արտակ Թադևոսյանը զարդեր է պատրաստում զինամթերքի մնացորդներից - Sputnik Արմենիա
4/4
Արտակ Թադևոսյանը զարդեր է պատրաստում զինամթերքի մնացորդներից
1/4
Արտակ Թադևոսյանի պատրաստած զարդերից
2/4
Արտակ Թադևոսյանի պատրաստած զարդերից
3/4
Արտակ Թադևոսյանը զարդեր է պատրաստում զինամթերքի մնացորդներից
4/4
Արտակ Թադևոսյանը զարդեր է պատրաստում զինամթերքի մնացորդներից

Արտակը ժամանակին հնարավորություն է ունեցել արտերկրում մնալու՝ եղել է եվրոպական շատ երկրներում, աշխատել Ռուսաստանում, որտեղ կարող էր ավելի շատ գումար վաստակել, բայց իր ու ընտանիքի համար ամենալավ վայրը համարելով հայրենիքը՝ վերադարձել է Հայաստան:

«Այստեղ` իմ հողին, ավելի ամուր եմ զգում ինձ»,- ասում է զենքը զարդ դարձնող վարպետը։

Նա վստահեցնում է` ուժ ու երևակայություն ստանում է հատկապես հայրենի Գյումրու մարդկանցից:

Լրահոս
0