00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոգեբանական պատերազմ. Ադրբեջանը «կրակում» է Մինսկի խմբի և Իսրայելի վրա չեխական զենքերից

© Photo : press office of the MoD of ARАртиллерийские установки "ДАНА" азербайджанских ВС
Артиллерийские установки ДАНА азербайджанских ВС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու փորձերը չեն դադարում, այս անգամ «գնդակոծության» տակ են ընկել համանախագահներն ու Իսրայելը, կարծում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Ադրբեջանն իր զորավարժություններով փորձում է նոր պատերազմով վախեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Ադրբեջանը փետրվարի 7-ին անցկացրել է հրետանու զորավարժություններ՝ կիրառելով «ԴԱՆԱ» չեխական 152-միլիմետրանոց հրետանային սարքեր։ Դա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը ցույց է տալիս չեխական «ԴԱՆԱ» համակարգերը, նախորդ անգամ կադրերում հայտնվել են նաև չեխական RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

Армянские военнослужащие на позициях - Sputnik Արմենիա
Բաքուն կրկին Արցախի դեմ «ջիհադի» կոչ է արել. ադրբեջանական ճիգերը տապալման են դատապարտված

«Դա փիառ ակցիա է Բաքվի համար։ Ադրբեջանը հերթական բանակցություններից առաջ փորձում է ցույց տալ իր ուժը, ցուցադրել, որ նա դիվերսիֆիկացնում է իր հարաբերությունները Թուրքիայի, Ռուսաստանի, Իսրայելի և Պակիստանի հետ։ Նրանք ցուցադրում են մկանները, փորձում վախեցնել համանախագահներին նոր պատերազմով, եթե նրանք զիջումներ չպոկեն Երևանից։ Ադրբեջանը «կրակում» է համանախագահներին», — ասաց Բոզոյանը։

Նրա խոսքով՝ Բաքվում հասկանում են պատերազմի վտանգը, բայց նաև գիտեն, որ Ռուսաստանում, ԱՄՆ-ում և ԵՄ-ում խուսափում են դրանից։ Ոչ ոք չի ցանկանում նոր պատերազմ՝ հատկապես հաշվի առնելով Սիրիայի պատերազմը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

Բացի այդ, Ադրբեջանը փորձում է ստեղծել վախի մթնոլորտ և ճնշում գործադրել Հայաստանի վրա։

Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանը պետք է հասկանա, որ նման քաղաքականություն վարող պետությունների հետ փոխզիջման չեն գնում։ Այսպես, օրինակ, չի կարելի լուրջ բանակցություններ վարել ահաբեկիչների հետ, դա ընդունված միջազգային փորձ է։

«Հայաստանը հիանալի հնարավորություն ունի պահանջելու միջազգային հանրությունից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի Բաքուն իրագործի Վիեննայի համաձայնությունները։ Ադրբեջանն իր պահվածքով քարտ-բլանշ է տալիս, որպեսզի իր ակտիվ քաղաքականությամբ հասնի լուրջ հաջողությունների», — ասաց Բոզոյանը։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում ուշադրություն դարձրեց նրան, որ վերջին շրջանում Ադրբեջանում սկսել են ավելի հաճախ նկարել ինչ-որ զրահատեխնիկա, ցույց տալ, որ նրանք վերազինվում են։ Ամեն կերպ փորձում են ցույց տալ իրենց ուժը, Հայաստանի հետ համեմատած տնտեսական հզորության տարբերությունը։

После встречи президентов РА Сержа Саргсяна и АР Ильхама Алиева. Женева, Швейцария - Sputnik Արմենիա
Արցախյան հարց. «Էրիվանի» նկատմամբ ալիևյան նկրտումները և հոմերական քրքիջը Հայաստանում

Հակոբյանի կարծիքով՝ զորավարժությունները, ինչպես նաև ուժի այլ դրսևորումները, որոշակի ահազանգ են՝ ուղղված ոչ միայն Հայաստանի, այլ նաև համանախագահների դեմ։

«Վերջին տարիներին հիմնական քաղաքական ուղերձը մնում է նույնը՝ դե ֆակտո Արցախում իրավիճակը, որն ավելի կարևոր գործոն է դառնում, կարող է ցանկացած պահի փոխվել։ Հենց այդ տրամաբանության շրջանակում Ադրբեջանը փորձում է շահարկել քառօրյա պատերազմի արդյունքները՝ ցույց տալով, որ ի վիճակի է փոխել իրավիճակը», — ասաց Հակոբյանը։

Բացի այդ, նա կարծում է, որ Բաքուն կշարունակի խաղալ իր սովորական խաղը ու կփորձի հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի վրա։

Ադրբեջանն ուշադիր հետևում է տարածաշրջանի իրավիճակի զարգացմանը։ Բաքուն փորձում է խաղալ տարածաշրջանի երկրների միջև հակասությունների, այդ թվում՝ Հայաստանի և Իսրայելի հարաբերությունների վրա։

«Ադրբեջանն ակտիվորեն հետևել է հայ-իսրայելական պայմանագրերին։ Բաքվում լրջորեն և մեծ խանդով են մոտեցել դրանց։ Այդ խանդի դրսևորումներից մեկը կարելի է համարել այն, որ փորձում են ցույց տալ Իսրայելի նախկին արածները։ Ինչ-որ առումով Բաքվում շանտաժի ճանապարհով փորձում են ցույց տալ Իսրայելին, որ կան գործոններ, որոնք բացառում են Հայաստանի հետ պարիտետի հասնելու ուղղությամբ կտրուկ շրջադարձը», — ասաց Հակոբյանը։

«Դանա»-ն 152-միլիմետրանոց ինքնագնաց թնդանոթ-հաուբից է։ Ինքնագնացը կառուցված է Tatra 815 բեռնատարի 8×8 անիվների վրա, բոլոր անիվներն ունեն ավտոմատացված ներմղում, իսկ ինքնաշարժի կախոցն անկախ է։ Անձնակազմը բաղկացած է հինգ հոգուց։ Առավելագույն արագաձգությունը կազմում է վայրկյանում 5 կրակոց, որի ստանդարտ հեռավորությունը մինչև 20 080 մետր է։

Լրահոս
0