ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ ոչ-ոքի է խաղացել FIDE-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ։ Այդ մասին լրագրողներին ասաց հենց FIDE-ի ղեկավարը։
Խաղը կայացել է Երևանում։ Իլյումժինովը Հայաստան է ժամանել «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի բացմանը մասնակցելու նպատակով։
Իլյումժինովը պատմեց, որ Սերժ Սարգսյանի հետ գրեթե ամեն տարի շախմատ է խաղում։ FIDE-ի նախագահը խոստովանեց, որ անցած տարի Մոսկվայում պարտվել է Սերժ Սարգսյանին, իսկ Երևան ժամանելուց հետո ռևանշ է խնդրել։ Հայաստանի նախագահը մեծահոգաբար առաջարկել է հյուրին խաղալ սպիտակ խաղաքարերով։
Իլյումժինովի խոսքով` խաղը տևել է երեք րոպե։