00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը հայկական «թեքումով» Ջոկոնդա է դարձել

© Instagram/ goar_avetisyanВизажист Гоар Аветисян
Визажист Гоар Аветисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տաղանդավոր Գոհար Ավետիսյանն իր համար արտասովոր կերպար է ընտրել։ Կերպարանափոխման վարպետը ցույց է տվել, թե ինչպես կարելի է համեստ Մոնա Լիզա դառնալ։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է Ջոկոնդայի կերպարով։

«Մեր օրերի Մոնա Լիզան, հայկական տարբերակ», — լուսանկարին կից գրել է նա։

Աշխարհի ամենահայտնի դիմահարդարներից մեկը` Գոհար Ավետիսյանը, հաճախ է Instagram-ի իր օգտատերերին ուրախացնում կերպարանափոխություններով։

 

Նա վարպետորեն կարողանում է ծածկել դեմքի թերությունները, փոխել տարիքն ու ամբողջությամբ կերպարանափոխել մարդուն։

Գոհարի ու Վահիկի ավանդական հայկական հարսանիքը տեղի է ունեցել Երևանում 2016 թվականի նոյեմբերի 19-ին։

Визажист Гоар Аветисян - Sputnik Արմենիա
«Ախորժելի գեղեցկուհու» անկեղծությունը. դիմահարդար Գոհար Ավետիսյանը շշպռել է մարդկանց

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերը կատարել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Արդեն առաջին կուրսում սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր է անցկացրել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

Գոհար Ավետիսյանի դիմահարդարման դասընթացները մեծ պահանջարկ ունեն։ Թեև դրանք էժան չեն, բայց տեղերը մի քանի ամիս առաջ արդեն զբաղված են լինում։ Գոհարը հաճախ վարպետության դասեր է տալիս նաև ԱՊՀ երկրներում։ Instagram-ում ավելի քան 4.5 մլն բաժանորդ ունի։

Լրահոս
0