00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարմազանովն Ադրբեջանին ուղարկել է Միջին Ասիա ու Ալթայ` պատմական հողեր փնտրելու

© Sputnik / Karen Yepremyan Эдуард Шармазанов. Заседание Национального собрания РА, 08.02.2017
Эдуард Шармазанов. Заседание Национального собрания РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային ժողովի փոխխոսնակը հիշեցրել է, որ Ադրբեջանն իր անվանումը ստացել է իրանական գավառից, իսկ Իլհամ Ալիևի հայտարարությունը նա անհեթեթեթություն է որակել։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Ադրբեջանցիները պետք է իրենց նախահայրենիքը փնտրեն Միջին Ասիայում ու Ալթայում, Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի ելույթը։

Փետրվարի 8-ին Իլհամ Ալիևը «Յենի Ազերբայջան» կուսակցության VI համագումարում հայտնել է, որ «Երևանը մեր պատմական հողն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադարձնենք այդ հողերը»։ Նա նաև նշել է, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային նախագծերից, ու երկրի մեկուսացման քաղաքականությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ «ադրբեջանական հողերը» չեն ազատագրվել։

«Ալիևի ասածը հերթական ցինիկ հայտարարություն է։ ХXI դարում այդպիսի հայտարարությունները ոչ միայն անընդունելի են, այլ նաև հիմարության պես են հնչում։ Այդպիսի հայտարարություններ անելով` երկրի ղեկավարությունն ապացուցում է, որ Ադրբեջանը նացիստական երկիր է», —ասաց Շարմազանովը։

Խորհրդարանի փոխխոսնակը նշեց` Ադրբեջանը չի կարող պատմական հողերի մասին խոսել։ Պատմական «Ադրբեջանը» Արաքսից հարավ ընկած իրանական գավառ է եղել։

«Այսօրվա կովկասյան թուրքերը այդ գավառի հետ կապ չունեին։ Թյուրքական ցեղերի նախահայրենիքը Միջին Ասիան ու Ալթայն են։ Դեռևս Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն ասում էր, որ չկա ադրբեջաներեն, կա թուրքերեն։ Իսկ Իլհամ Ալիևի հայրը` Հեյդարը, բազմիցս նշել է` «մեկ ազգ, երկու պետություն»», — ասաց Շարմազանովը։

Президент Азербайджана Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Ի՞նչ ականից է վախենում Ալիևը կամ Արցախի գործոնն Ադրբեջանի ընտրությունների որոշման մեջ

Նրա խոսքով` ծիծաղելի է Ադրբեջանի պատմական հավակնություններից խոսել, բավական է կարդալ հին հռոմեական ու հին հունական աղբյուրները, որտեղ նշված է` որտեղ է գտնվել պատմական Հայաստանը։

Ինչ վերաբերում է Արցախին, ապա, նրա խոսքով, հիմնահարցը լուծելու գործում առանցքային է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը։

«Ադրբեջանն ու Թուրքիան ուզեն, թե ոչ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդեն գոյություն ունի, իսկ դե յուրե ճանաչումն արդեն ժամանակի հարց է», — ասաց Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ ոչ ոք չի կարող Արցախի ժողովրդից խլել անկախ երկրում ապրելու իրավունքը։

«Արցախի անկախությունն այլընտրանք չունի, և դա որոշել են հենց արցախցիները», — ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով` Ադրբեջանի ներկայիս իշխանությունն իր կառավարման օրոք գրեթե ամբողջովին վերացրել է ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը։

Նա նշեց` քանի որ Ադրբեջանի ժողովուրդն ընտրության իրավունք չունի, իշխանությունները հասարակությունը համախմբելու համար թշնամու կերպար են օգտագործում` ի դեմս հայերի։

Փետրվարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախագահական ընտրություններ անցկացնելու հրամանագիր է ստորագրել։ Փաստաթղթի համաձայն` պետության նախագահի ընտրությունները տեղի կունենան ոչ թե 2018 թվականի հոկտեմբերին, ինչպես նախատեսվում էր, այլ ապրիլի 11-ին։

Լրահոս
0