00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը «շոշափեցին» երազանքը. աշխարհի առաջնության գավաթը Երևանում է

© Sputnik / Aram NersesyanКубок мира по футболу в Ереване
Кубок мира по футболу в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրոպայի ու աշխարհի չեմպիոնն ամենակարևոր ֆուտբոլային գավաթը Հայաստան է բերել։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Աշխարհի առաջնության գավաթը Հայաստանի մայրաքաղաք է եկել «Ռեալ Մադրիդի» նախկին խաղացող, Ֆրանսիայի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Քրիստիան Կարամբեի ուղեկցությամբ։

«Քսան տարի առաջ այս գավաթը բարձրացրել եմ 1998 թվականի Ֆրանսիայի հավաքականի կազմում։ Այդ թիմում երկու հայ կար` Ալեն Պողոսյանն ու Յուրի Ջորկաեֆը։ Ուրախ եմ, որ հենց ես եմ ձեզ ցույց տալու այս հայտնի, հեղինակավոր Գավաթը», – լրագրողներիս ասաց Կարամբեն։

Кубок мира - Sputnik Արմենիա
Կարեն Հարությունյանի նվերը կամ ինչպես աշխարհի գավաթը հայտնվեց Երևանում

Նրա խոսքով` շատ երեխաներն են երազում տեսնել այն, հիմա հայ երեխաներն էլ այդպիսի հնարավորություն ունեն։

Նա հույս հայտնեց, որ Գավաթի շրջագայությունը Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում, կնպաստի ֆուտբոլի զարգացմանը։

Կարամբեն նշեց, որ այս տարվա առաջնությունում հաղթելու շանսեր ունեն Ֆրանսիան, Արգենտինան, Գերմանիան, Բրազիլիան ու Իսպանիան։

Մամուլի ասուլիսից հետո Գավաթը ցուցադրեցին Օպերայի շենքի դիմացը հավաքված հանդիսատեսին։

1999  թվականին Աշխարհի գավաթն արդեն եղել է Հայաստանում, սակայն այն ներկայիս գավաթի կրկնօրինակն էր ու հանձնվել է Ֆրանսիային աշխարհի առաջնությունում հաղթանակից հետո։

2006 թվականից սկսած ՖԻՖԱ–ն Coca-Cola հետ աշխարհի ամեն առաջնությունից առաջ ամենահայտնի գավաթի համաշխարհային շրջագայությունն է կազմակերպում։ Այս տարի այն կներկայացնեն 50 երկրում, 91 քաղաքներում։ 24 պետությունում, այդ թվում նաև Հայաստանում, շրջագայությունն առաջին անգամ է տեղի ունենում։

Նշենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Երևան է բերվել փետրվարի 7–ին, Ռուսաստանում կայանալիք համաշխարհային առաջնությանն ընդառաջ անցկացվող շրջագայության շրջանակում։

© Sputnik / Aram NersesyanՖուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Հայաստանում է
Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Հայաստանում է - Sputnik Արմենիա
1/4
Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Հայաստանում է
© Sputnik / Aram NersesyanՖուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Հայաստանում է
Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Հայաստանում է - Sputnik Արմենիա
2/4
Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Հայաստանում է
© Sputnik / Aram NersesyanՖուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Հայաստանում է
Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Հայաստանում է - Sputnik Արմենիա
3/4
Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Հայաստանում է
© Sputnik / Aram NersesyanՖուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Հայաստանում է
Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Հայաստանում է - Sputnik Արմենիա
4/4
Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Հայաստանում է
1/4
Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Հայաստանում է
2/4
Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Հայաստանում է
3/4
Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Հայաստանում է
4/4
Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Հայաստանում է

Գավաթը մոտ 6 կիլոգրամ է, դրան դիպչելու իրավունքն ունեն միայն Աշխարհի առաջնության հաղթողներն ու երկրների նախագահները։

ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի 4-րդ շրջագայության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2017-ի սեպտեմբերին Ռուսաստանում: Մինչև մայիս այն կայցելի 91 քաղաք՝ ճանապարհորդելով ավելի քան 126 000 կմ:

Լրահոս
0