00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրամայում ենք սպանել. անվախ թուրք գրողը քանդում է Ցեղասպանության ժխտման պատը

© AFP 2024 / KAREN MINASYANМузей Геноцида армян в Армении
Музей Геноцида армян в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թաներ Աքչամին, որը երկար տարիներ Հայոց ցեղասպանության մասին բացեիբաց խոսող միակ թուրք գիտնականն էր, հաջողվեց փախչել բանտից և հայտնվել Գերմանիայում, իսկ ԱՄՆ–ում պատմաբան և սոցիոլոգը պրոֆեսոր դարձավ։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik.

Աքչամը մի անգամ ասել էր, որ Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդները պետք է լսեն միմյանց, սակայն Թուրքիան դեռ դրան պատրաստ չէ։ Աքչամին ձերբակալել էին դեռևս 1976 թվականին, նա տակավին երիտասարդ էր, նոր էր լրացել 23 տարեկանը։ Այն ժամանակվա Թուրքիայում, ինչպես և այսօր, նրա հայացքները պատժելի էին, և վախով կարելի է պատկերացնել, թե ինչ կանեին նրա հետ ժամանակակից Թուրքիայում, որը սրընթաց կերպով սլանում է դեպի անկեղծ բռնապետություն։

13 տարի առաջ նա եղավ Հայաստանում, Էջմիածնում մոմ վառեց` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Աքչամը կարծում է, որ Թուրքիայի պատմական սխալների շարքում է ոչ միայն հայերի, այլև քրդերի ցեղասպանությունն ու այլ հարցեր, սակայն կարևոր է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ «Անցյալ տարիների սխալները պետք է փոխհատուցվեն, սակայն ինչ ձևով` չգիտեմ», – ասել էր նա մի անգամ։

Мевлют Чавушоглу - Sputnik Արմենիա
Չավուշօղլուն լարվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Մակրոնի խոստումից

Ինչ վերաբերում է թուրքական արխիվներին, որտեղ Ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր կան, Աքչամն ասում է, որ դրանք երկուսն են` մեկը Ստամբուլում, մյուսը` Անկարայում։ Ընդ որում` Անկարայի արխիվը փակ է նույնիսկ թուրք գիտնականների համար, իսկ Ստամբուլինը հասանելի է մասնակի։ Այդ արխիվի փաստաթղթերից օգտվող թուրք գիտնականներին, Աքչամի խոսքով, հետագայում համապատասխան մարմիններում հարցաքննության են ենթարկում։

Օրեր առաջ լույս տեսավ նրա «Սպանելու հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը» գիրքը` անգլերենով։ «Պաշտոնապես. գիրքը լույս տեսավ։ Ձեռքումս անձնական օրինակս է և դա հիանալի զգացողություն է», – գրել է պատմաբանը Facebook–ի իր էջում։

Գրքում, թուրքերեն լեզվով գրված ավելի վաղ տարբերակի համեմատ, երկու նոր գլուխներ են ներկայացված են, որոնցում մինչ այս չհրապարակված փաստաթղթեր կան Հայոց ցեղասպանության մասին։ «Այս գրքում ոչ միայն նոր փաստ եմ ներկայացնում, այլև քննարկում եմ ստորագրությունների և ամսաթվերի իսկության հարցը։ Շատ եմ ուզում ներկայացնել այդ փաստերը թուրք ընթերցողին», – հայտնել է Թաներ Աքչամը։

Անցյալ տարվա վերջում Թուրքիայում հրատարակվող հայալեզու «Ակոս» թերթը պրոֆեսորի հետ հարցազրույց էր հրապարակել, հարցազրույցում նա պատմել էր նաև, հեռագրերի մասին, որոնք Թալեաթն անձամբ էր ուղարկել, նամակներում նա ուղիղ հրաման էր տալիս հայերին ոչնչացնելու վերաբերյալ։ Օրինակ` 1915 թվականի սեպտեմբերի 22-ի հեռագրում Թալեաթը կարգադրում էր «թուրքական հողի վրա հայերի բոլոր իրավունքները ձեռքերից խլել, ապրելու և աշխատելու իրավունքը խլել և նրանցից ոչ մեկին ողջ չթողնել, նույնիսկ նորածիններին. կառավարությունը ստանձնում է ողջ պատասխանատվությունը»։

Армянка начала 20-го века - Sputnik Արմենիա
Times of Israel. Հայոց ցեղասպանությունը ժխտողներին պետք է պատժել` հանուն արդարության

Առաջին հեռագրից մեկ շաբաթ անց, Թալեաթը մեկ այլ հեռագիր Հալեպ ուղարկեց, հեռագրի մեջ ասվում էր. «Ձեզ արդեն տեղեկացրել են Թուրքիայի ներսում հայերին ամբողջությամբ վերացնելու Կոմիտեի (Միասնություն և Առաջընթաց) ընդունած պաշտոնական որոշման մասին… բոլոր դաժան միջոցներով և չխնայելով կանանց, երեխաներին և հաշմանդամներին` բոլորը պետք է անողոքաբար ոչնչացվեն»։

Սրանք պրոֆեսորի հայտնաբերած ու հրապարակած բազմաթիվ փաստաթղթերից միայն երկուսն են։ Դրանց իսկությունը ժխտում էին թուրք ուսումնասիրողները, ընդ որում, ինչպես խոստովանում է Աքչամը, ընդդիմախոսների որոշ փաստարկները համոզիչ էին թվում։ Սակայն պատմաբանին հաջողվեց ապացույցներ գտնել, որ նամակներն ու հեռագրերը բնօրինակներն են, այլ ոչ թե ավելի ուշ արված կեղծ փաստաթղթեր։

Թաներ Աքչամը հույս չունի, որ իր աշխատությունը կստիպի Հայոց ցեղասպանության փաստը ժխտողներին փոխել իրենց կարծիքը։ «Գիրքս միանշանակ վերջ չի դնի փաստերի ժխտմանը, սակայն նրանք, ովքեր հերքում են դրանք, ստիպված կլինեն նոր սուտ փնտրել։ Պետք չէ, սակայն, մոռանալ, որ 1915 թվականի դեպքերի ժխտումը փաստաթղթերի պակասի հետևանք չէ։ Անցյալի մերժման փաստը քաղաքական ընտրություն է։ Այնպես որ, կարևոր չէ, թե պատմական փաստերը հաստատող որքան փաստաթուղթ ունես դու. նրանք, ովքեր ժխտում են, շարունակելու են ժխտել։ Դա անվերջ խաղ է», – ասում էր նա կես տարի առաջ։

Միևնույն ժամանակ, իհարկե, Թաներ Աքչամի գիրքը քանդում է պետական մակարդակով թուրքական պաշտոնական ստի և տոտալ ժխտման պատը։ Միայն մի բանում չի կարելի համաձայնել պրոֆեսորի հետ. խաղն այդ անվերջ չէ։ Յուրաքանչյուր նման գրքի հետ ավելի է դժվարանում նոր սուտ հորինելը, և վաղ, թե ուշ, կգա այն օրը, երբ դա անհնար կլինի։

Լրահոս
0