00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գարիկ Պապոյան. «Հավատս չի գալիս, որ ստիպված էի լինելու հրաժարվել իմ սիրած աշխատանքից»

© Sputnik / Asatur YesayantsГарик Папоян
Гарик Папоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ողնաշարի բարդ վիրահատությունից հետո հայտնի հանդիսավարը և երաժիշտը նորից քայլել է սովորում և խոստանում է, որ շուտով երկրպագուները նորից իրեն կտեսնեն հեռուստաէկրաններին:

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Վերջերս հայտնի հանդիսավար, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը ողնաշարի կրկնակի բարդ վիրահատության է ենթարկվել՝ շատ ավելի վաղ առաջացած ողնաշարային խնդրի պատճառով: Այս մասին նա տեղեկացրել է Instagram-ի իր էջում՝ նշելով, թե խնդիրն այնքան էր բարդացել, որ ամեն նկարահանումից, ելույթից և մանավանդ համերգից հետո մի քանի օր դժվարությամբ էր կարողանում քայլել: Նրան անգամ չէր թույլատրում գրկել սեփական երեխաներին, և ժամանակին բժշկական միջամտության չդիմելու դեպքում դերասանը կարող էր հաշմանդամ դառնալ:

Мано Прудиян - Sputnik Արմենիա
Ինտերնետ-մաչոներ. Instagram-ի հայտնի հայ տղամարդկանց լավագույն տասնյակը

Պարզվում է, որ տեղի հայ բժիշկները հրաժարվել են արտիստին վիրահատել՝ վախենալով հետևանքներից: Եվ միայն Հայաստանի կլինիկաներից մեկում Ֆրանսիայից ժամանած կին վիրաբույժ Կարիման Աբելին-Ժենեվուան խիզախել է օգնել նրան և վիրահատել է: Սակայն չորս ժամ տևած վիրահատությունից հետո պարզվել է, որ կրկին պետք է շտապ վիրահատել: Այս մասին պատմել է Գարիկն ինստագրամյան իր գրառման մեջ: Ինչպես գրում է արտիստը՝ այս պահին նա լավ է և անգամ փորձում է քայլել սովորել:

«Փառք Աստծո, ամեն ինչ շատ լավ անցավ, դեռ մի քիչ բժժած եմ դեղորայքից, քայլել դեռ վերջնականապես չեմ կարողանում, բայց օր օրի «սովորում» եմ»,- գրել է նա:

Գրառումից բացի Գարիկն իր էջում նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ վիրահատությունից հետո փորձում է քայլել, սակայն դեռ անվավոր հատուկ հարմարանքի միջոցով:

Երաժիշտը տեսանյութի մեկնաբանություններում նաև իր շնորհակալությունն է հայտնել  վիրահատությունից առաջ և հետո իրեն աջակցած, իր կողքին գտնվող մադկանց՝ բժիշկներին, հարազատներին, ընկերներին, երկրպագուներին:

«Իմ ընկերներ և հարազատներ ջան։ Չկա շնորհակալության չափ, որ ես կարող եմ հայտնել ձեզ իմ կողքին լինելու համար՝ ձեր նամակներով, նվերներով և ուշադրությամբ ինձ էդքան ուժ տալու համար։ Վերջին շաբաթն ինձ համար, իրոք, թեթևներից չէր։

 

…Փառք Աստծո, ամեն ինչ շատ լավ անցավ, դեռ մի քիչ բժժած եմ դեղորայքից, քայլել դեռ վերջնականապես չեմ կարողանում, բայց օր օրի «սովորում» եմ։ Հավատս չի գալիս, որ ստիպված էի լինելու հրաժարվել իմ սիրած աշխատանքից…

Ամբողջ աշխարհից ուժ ու սեր եմ ստացել այս օրերին: Շնորհակալ եմ շատ: Կհանդիպենք հաջորդ եթերաշրջանում»,- տեսանյութը մեկնաբանել է այս օրերին դեռ հիվանդանոցում գտնվող Գարիկը:

Լրահոս
0