00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիդեռլանդները հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցВид на город Анкара
Вид на город Анкара - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խոսքն իրականում ձևական քայլի մասին է, քանի որ Անկարան արդեն վաղուց` 2017 թվականի մարտից չէր թույալտրում Նիդեռլանդների թագավորության դեսպանին` Կեես վան Ռիժին, մուտք գործել Թուրքիա` երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Նիդեելանդների արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հետ է կանչել Թուրքիայում իր արտակարգ և լիազոր դեսպանին: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին` հղում անելով Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքին: Նախարարությունից հայտնել են նաև, որ չեն ընդունելու Թուրքիայի կողմից իրենց երկրում նոր դեսպանի նշանակումը:

Նիդեռլանդների արտգործնախարար Հալբե Զեյլստրին կարծում է, որ վերջին ժամանակաշրջանում Թուրքիայի հետ բանակցությունները հուսադրում էին, որ այդ հարաբերությունները կբարելավվեն, սակայն երկրներն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ։

Նիդեռլանդները մտադիր է պատասխան արգելք սահմանել Թուրքիայի դեսպանի նկատմամբ այնքան ժամանակ, մինչև Թուրքիան չթույլատրի իրենց դեսպանին մեկնել Անկարա։

Город Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Թուրք դեսպանին նռան հյութով «թրջած» հայ ուսանողները կմնան ազատության մեջ

Երկու երկրի միջև հարաբերությունները լարվել էին, երբ Նիդեռլանդների կառավարությունն արգելել էր Թուրքիայում սահմանադրական հանրաքվեին ընդառաջ իրենց երկրում թուրք քաղաքական գործիչների կողմից հանրահավաքների անցկացումը: Նիդեռլանդների իշխանությունները թույլ չէին տվել թուրք երկու նախարարներին՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, ապա նաև սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայամ Կայային հանդիպել Ռոտերդամում ապրող իրենց հայրենակիցների հետ: Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն արգելել էր Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռին վայրէջք կատարել երկրի տարածքում: Չավուշօղլուն մտադիր էր Նիդեռլանդներում բնակվող թուրք քաղաքացիներին համոզել պաշտպանել երկրի սահմանադրական փոփոխությունները: Ռուտեն իր որոշումը մեկնաբանել էր՝ նշելով, որ Չավուշօղլուի այցը սպառնում է խախտել հասարակական կարգուկանոնը: Թուրքիայի ԱԳ նախարարն էլ հայտարարել էր, որ Ռոտերդամում իր ելույթը թույլ չտալու Նիդեռլանդների քայլն անպատասխան չի մնա։

Ավելի ուշ տեղի իշխանությունները Նիդեռլանդներից արտաքսել էին Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային: Դրանից հետո երկու երկրի միջև հարաբերություններն ավելի էին լարվել: Էրդողանը Նիդեռլանդներին մեղադրել էր նացիստական պահվածք դրսևորելու մեջ:

Լրահոս
0