ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Հայտնի երգչուհի Զառան (Զարիֆա Մգոյան) Instagram-ի իր էջում գրել է կանացի գեղեցկության գաղտնիքների մասին:
«… կինը տարբեր տարիքում յուրովի է գեղեցիկ: Այժմ ինձ գեղեցկացնում են որդիներս, կերպարանափոխում է բեմը: Երբ բեմ եմ դուրս գալիս, անմիջապես մոռանում եմ բոլոր խնդիրների մասին, աչքերս փայլում են: Վերջերս եմ կարդացել, որ կանանց տարիքը մատնում են աչքերը», — նշել է երգչուհին:
Նրա խոսքով` անգամ 50 կամ 70 տարեկանում կարելի է շատ երիտասարդ լինել և 20 տարեկանում հասուն տեսք ունենալ:
«Չէ՞ որ հենց մարդու աչքերն են արտացոլում` ինչ է կատարվում նրա հոգում…», — գրել է Զառան:
Երգչուհու առաջին ամուսինը ձեռնարկատեր, Սանկտ Պետերբուրգի նախկին նահանգապետ, այժմ Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի որդին էր` Սերգեյ Մատվիենկոն: Նրանք միասին ապրեցին 1,5 տարի: Բաժանվելու պատճառները հայտնի չեն:
2008 թվականին Զառան կրկին ամուսնացավ: Այս անգամ` Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի վարչության պետ Սերգեյ Իվանովի հետ: Զառայի հետ ամուսնանալու համար քաղաքական գործիչը բաժանվեց կնոջից, որից երկու երեխա ուներ: 2010 և 2012 թվականներին Զառան երկրորդ ամուսնուն երկու որդի պարգևեց: Բայց այս ամուսնությունը նույնպես տխուր ավարտ ունեցավ, և նրանք բաժանվեցին:
