00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքե՞ր կհայտնվեն Արմեն Սարգսյանի թիմում

CC BY-SA 2.0 / World Economic Forum / Чрезвычайный и полномочный посол Армении в Великобритании Армен Саргсян
Чрезвычайный и полномочный посол Армении в Великобритании Армен Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ժողովրդի» տվյալներով` Արմեն Սարգսյանն իր թիմն է հավաքում:

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն արդեն իր թիմն է հավաքում: «Ժողովուրդը» տեղեկացավ, որ նախօրեին Արմեն Սարգսյանի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցելության ժամանակ ապագա նախագահին ուղեկցում էր Գագիկ Արզումանյանը:

Հիշեցնենք, որ նա նախկինում ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար է եղել, տևական ժամանակ «Վալեքս» խմբի ընկերությունների տնօրենն էր, ապա տարաձայնությունների պատճառով հրաժարական տվեց:

Արզումանյանը եղել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդականը, իսկ վերջինիս հրաժարականից հետո կարճ ժամանակահատված աշխատել է նաև Կարեն Կարապետյանի հետ: Այս պաշտոնից ազատվելուց հետո նա հանդիսանում էր Արմեն Սարգսյանի բիզնես գործերի կառավարչի տեղակալը: Եվ հիմա էլ՝ այսքան շրջագայությունից հետո, նա տեղ կգտնի Արմեն Սարգսյանի՝ ար­դեն որպես նախագահի թիմում»,-գրում է թերթը:

Լրահոս
0