00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:55
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արձանի շուրջ կրքեր են բորբոքվում. ո՞ւմ չի գոհացրել Արամ Մանուկյանը. լուսանկար

© Sputnik / Asatur YesayantsПлощадь Республики вечером. Ереван
Площадь Республики вечером. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում ուզում են կանգնեցնել Արամ Մանուկյանի արձանը, որը քննադատները ծաղրանք են համարում։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Երևանում մտադիր են կանգնեցնել պետական և ռազմական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի` Արամ Մանուկյանի արձանը։ Սակայն ինչպես հաճախ լինում է նման դեպքերում, արձանի, ավելի ճիշտ` էսքիզի շուրջ արդեն կրքեր են բորբոքվել։ Պատճառն արձանի արտաքին տեսքն է։ Facebook-ում արձանի լուսանկարն է հրապարակել Երևանի ավագանու «Ելք» ընդդիմադիր խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը։

Արձանի տարբերակն ընտրել է մրցութային հանձնաժողովը, այնուհետև որոշման նախագիծը ներկայացվել է ավագանուն։ «Ելք» դաշինքի խմբակցությունը դեմ է այս տարբերակին` այն ծաղրանք համարելով Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրի նկատմամբ։ Ընդդիմադիր խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը կարծում է, որ այս էսքիզի դեմ ներկայացված բողոքը պետք է ստիպի հանձնաժողովին վերանայել որոշումն ու արձանի ավելի «պատկառելի» տարբերակ ընտրել։ Քաղաքացիներից շատերը նույնպես չեն թաքցրել իրենց զայրույթը և մեկնաբանություններ գրել սոցցանցում։

Ներկայացված տարբերակը չի հավանել նաև մրցութային հանձնաժողովի անդամ Անուշ Տեր-Մինասյանը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում փորձագետը հայտնեց, որ առաջին փուլի արդյունքում մրցութային հանձնաժողովը երեք էսքիզ է ընտրել։

«Որոշվել էր երկրորդ փուլ անցկացնել։ Եվ մրցույթի կանոններին հակառակ` երկրորդ փուլ հրավիրվեցին մարդիկ, որոնք առաջին փուլին չէին մասնակցել։ Երկրորդ փուլին մասնակցելու համար նոր մարդկանց հրավիրել չի կարելի», — ասաց Տեր-Մինասյանը։

Փորձագետը ներկայացված էսքիզում գրեթե ոչինչ չի հավանում։ «Անորակ կոնստրուկցիա, տգեղ տեսք, աշխատանքի անտրամաբանական կառուցվածք, ճարտարապետական անճաշակություն։ Այնտեղ Արամ Մանուկյանի կերպարն ընդհանրապես չկա։ Հեղինակը Դավիթ Մինասյանն է, որն ավելի արժանի աշխատանքներ ունի։ Սակայն այս տարբերակը վատագույնն է», — ասում է հանձնաժողովի անդամը։

Նրա խոսքով` առաջին երեք կերպարները, որոնք ընտրվել էին առաջին փուլի արդյունքում, բավականին արժանի աշխատանքներ էին։ «Իսկ բանավեճերի ժամանակ ես նշել եմ այս էսքիզի բոլոր թերությունները, իմ նկատողություններին ի պատասխան ասում էին, որ այն կձևափոխվի։ Սակայն ոչինչ չփոխվեց», — ասաց փորձագետը։

Памятник Гарегину Нжде - Sputnik Արմենիա
Ուր էր թե Ադրբեջանն աղավնու չափ խելք ունենար. Նժդեհի արձանը հանգիստ չի տալիս ադրբեջանցիներին

Իրավիճակը մեկնաբանել է նաև Արտյուշա Շահբազյանը` «ՀՅԴ»-ի ներկայացուցիչը։ Այս կուսակցությունը կանգնած էր Առաջին հանրապետության ակունքներում։ «Ակնհայտ է, որ ընտրությունը մեծ չէր էսքիզների որակի առումով։ Հանձնաժողովը հաշվի է առել նաև այն կարճ ժամանակահատվածը, որի ընթացքում արձանը պետք է տեղադրված լինի։ Պետք է հետևել, որ վերջնական տարբերակում մենք անորակ աշխատանք չունենանք։ Սա հուշարձան է, և այն պետք է համապատասխանի Մանուկյանի անհատականության մասշտաբներին», — կարծում է Շահբազյանը։

Դավիթ Մինասյանի աշխատանքի վերաբերյալ այլ գնահատականներ նա չհնչեցրեց։

Նշենք, որ արձանի հարցը կքննարկվի ավագանու նիստում փետրվարի 13-ին։ Արձանը պետք է կանգնեցված լինի ընթացիկ տարվա մայիսի 28-ին, Առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ։

Լրահոս
0