ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի-Sputnik. Հունա-հռոմեական ոճի հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի կինը՝ Մակտինա Հաությունյանը (Բեբիա), իր սթորիես էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ հայտնի մարզիկը ձեռքերի վրա է տեղաշարժվում:
Իր գերունակությունները Միհրանը ցուցադել է Երևանի խորհրդանիշերից մեկի՝ Կասկադ համալիրի մոտ՝ ձեռքերի օգնությամբ մագլցելով աստիճաններն ի վեր:
Օրերս Հարությունյանը կնոջ հետ ժամանել էր Հայաստան: Նա մեր երկրի հետ կապված մեծ ծրագրեր ունի, մասնավորապես ցանկանում է Արցախում մարտարվեստի դպրոց հիմնել, ինչպես նաև խառը մարտերի մարզիկ Էդուարդ Վարդանյանի հետ այդ մարզաձևով հետաքրքրված երիտասարդ մարզիկներին մաստեր կլաս ցուցադրել: