00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժողովրդավարության ինդեքսում Հայաստանն առաջ է անցել Ադրբեջանից, բայց հետ է մնացել

© Sputnik / Aram NersesyanУлица Абовяна, Ереван
Улица Абовяна, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սահմանադրական բարեփոխումների շնորհիվ Հայաստանը 2 նիշով բարելավել է իր դիրքերը Ժողովրդավարության համաշխարհային ինդեքսում։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Բրիտանական «Էկոնոմիստ» հեղինակավոր հանդեսի հետազոտական ընկերությունը (The Economist Intelligence Unit), «Ժողովրդավարական ինդեքս-2017» զեկույցում երկրները գնահատել է 0-ից 10 բալանոց համակարգով։ Հայաստանը զբաղեցրել է 111-րդ հորիզոնականը Ժողովրդավարության համաշխարհային ինդեքսում՝ հայտնվելով հիբրիդային քաղաքական ռեժիմ ունեցող երկրների թվում: 8-ից բարձր միավոր ստացած երկրներն են դասակարգվել որպես «լիարժեք ժողովրդավարություն ունեցողներ»:

Ժողովրդավարության ինդեքսը հիմնված է հինգ չափանիշի վրա՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության աշխատանք, հնարավորություններ քաղաքական մասնակցության համար և քաղաքական մշակույթ:

Сенаторы США Крис Мерфи и Джон Маккейн - Sputnik Արմենիա
Ժողովրդավարության խաղը. ինչպես են արևմտամետ ՀԿ–ները ճոճում «հայկական նավակը»

Հայաստանը հավաքել է 4.11 միավոր՝ նախորդ տարվա 3.88 միավորի փոխարեն: Մեր երկրին ամենաշատ միավոր բերել է ընտրական գործընթացը և բազմակարծությունը, քաղաքական մասնակցությունն և քաղաքացիական ազատությունների չափանիշները, իսկ ամենացածրը՝ կառավարության աշխատանքը և քաղաքական մշակույթի չափանիշները:

Զեկույցում նշվում է, որ սահմանադրական փոփոխությունների շնորհիվ Հայաստանն ավտորիտար երկրների շարքից անցել է «հիբրիդային ռեժիմ» ունեցող երկրների շարք, որոնք իշխանությունը նախագահից հանձնել են խորհրդարանին:

Զեկույցի հեղինակները Հայաստանում մամուլի ազատությունը բնորոշել են որպես «հիմնականում անազատ»՝ դասելով նրան 109-րդ հորիզոնականում:

2017 թվականի ընթացքում Ժողովրդավարության ինդեքսը լուրջ հետընթաց է գրանցել աշխարհի բոլոր տարածաշրջաններում: Հետազոտությունն անցկացվել է 165 անկախ պետությունների և երկու տարածքների վերաբերյալ:

Զեկույցի հեղինակների համաձայն՝ աշխարհում միայն 19 երկիր կա լիարժեք ժողովրդավարությամբ, և դա կազմում է հետազոտությունում ընդգրկված բոլոր պետությունների 11,4 տոկոսը: Հետազոտության հեղինակները նշում են, որ «լիարժեք ժողովրդավարության» պայմաններում ապրում է աշխարհի բնակչության 5 տոկոսից քիչը:

Երկրորդ կատեգորիայի մեջ՝ «անբավարար ժողովրդավարություն», հայտնվել է 57 երկիր, երրորդում՝ «հիբրիդային ռեժիմ»՝ 39 երկիր, չորրորդում («ավտորիտար ռեժիմ»)՝ 52 երկիր:

Ամենաժողովրդավարական երկիրը վարկանշային ցանկում շարունակում է մնալ Նորվեգիան: Այդ դիրքը նա պահպանում է 2010 թվականից ի վեր: Լիարժեք ժողովրդավարական երկրների տասնյակում են հայտնվել նաև Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Դանիան, Իռլանդիան, Կանադան, Ավստրալիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան:

Զեկույցում Ադրբեջանը դասվել է ավտորիտար երկրների շարքին՝ հայտնվելով 148-րդ տեղում, Վրաստանը դասվել է հիբրիդային ռեժիմի երկրների շարքին՝ զբաղեցնելով 79-րդ տեղը: Թուրքիան հայտնվել է 100-րդ տեղում, Իրանը՝ 150-րդ տեղում, Ռուսաստանը՝  135-րդ տեղում՝ դասվելով ավտորիտար երկրների շարքին:

Լրահոս
0