00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղցկեղի զոհ դարձած 37–ամյա Մարիա Սահակյանին կհուղարկավորեն Սանահինում

© Sputnik / Валерий Левитин / Անցնել մեդիապահոցРежиссер Мария Саакян. Архивное фото.
Режиссер Мария Саакян. Архивное фото. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երիտասարդ ռեժիսորի հրաժեշտի քաղաքացիական արարողությունը չի կայանա։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. 37 տարեկանում քաղցկեղի զոհ դարձած ռեժիսոր Մարիա Սահակյանի հարազատները հայտնում են, որ երեկ հայտարարված Մարիա Սահակյանի հրաժեշտի քաղաքացիական արարողությունը չի կայանա։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է քաղաքական վերլուծաբան Միքայել Զոլյանը։

«Մարիա Սահակյանի հոգեհանգիստը, ինչպես և հայտարարվել է, տեղի կունենա փետրվարի 1-ին ժ. 17։00-ին Քանաքեռի ռուս ուղղափառ եկեղեցում (Զաքարիա Քանաքեռցու 68)։

Թաղումը տեղի կունենա փետրվարի 2-ին Սանահինում»,- նշել է նա։

Մարիա Սահակյանը ծնվել է 1980 թ․ Երևանում, 90-ականների ծանր տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, ավարտել Համառուսաստանյան պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի բաժինը, Վլադիմիր Կոբրինի արվեստանոցը: Նրա դիպլոմային աշխատանքը՝ կարճամետրաժ «Հրաժեշտ» ֆիլմը, հաղթել է «Ոսկե ծիրանի» լավագույն ուսանողական, դեբյուտային ֆիլմ անվանակարգում, ստացել է նաև «Կոդակ» ֆիրմայի մրցանակ ՎԳԻԿ-ի փառատոնում և «Սուրբ Աննա» փառատոնի դիպլոմ:

2006 թ․ էկրան բարձրացավ նրա առաջին լիամետրաժ կինոնկարը՝ «Փարոսը», որում Մարիան աշխատել է այնպիսի երևելի արտիստների հետ, ինչպիսիք են Սոս Սարգսյանը և Սոֆիկո Չիաուրելին: Սա ֆիլմ էր պատերազմի մասին` առանց պատերազմի: Այն մասնակցել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնին «Հեռանկարներ» ծրագրում, իսկ երևանյան «Կին» միջազգային կինոփառատոնում մրցանակի է արժանացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այս տարվա հոկտեմբերին Մարիա Սահակյանի հեղինակած «Ալավերդի» կինոնկարը մասնակցեց Լոնդոնի միջազգային փառատոնին:

Ավելի ուշ «Ալավերդի» կամ «Այդ ես չեմ» ֆիլմը արժանացավ «Հայակ» մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ «Այդ ես չեմ»-ը արժանացավ նաև «Կինոշոկի» Լավագույն ռեժիսորական աշխատանք մրցանակին։

Լրահոս
0