00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիրքերից մինչև հաշմանդամի սայլակ. ԱԻՆ–ում աշխատող երիտասարդի պատմությունը

© Из личного архива Д.СарргсянаДавид Сарргсян
Давид Сарргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հաշմանդամի սայլակին հայտնված երիտասարդը հիշում է բանակային ծառայության զավեշտալի դեպքերը, անզգուշության հետևանքով սայլակին գամվելու պատմությունն ու խոսում է իր ցանկությունների մասին։

21-ամյա Դավիթ Սարգսյանն աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնում որպես կայքի բովանդակության պատասխանատու։ Պատմաբանի մասնագիտությունն ընտրած երիտասարդի կյանքում մի միջադեպ ճակատագրական եղավ, այսօր նա ուրիշ մարդ է՝ նոր աշխարհընկալմամբ  և նպատակներով։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնաթերթի կայքում հրապարակվել է  երիտասարդի պատմությունը։

Հուշեր սահմանից

Ծնունդով Երևանից եմ։ Պետական համալսարանում ուսանելու առաջին տարում կամավորագիր գրեցի, որպեսզի իմ տարեկիցների հետ բանակ զորակոչվեմ։ Այդ ժամանակ ծնողներս արտերկրում էին, ինքս էլ Հայաստանից հեռանալու մտադրություն ունեի։

Իջևանի զորամասում էի ծառայում։ Բարդ, հետաքրքիր կյանք էր։ Բանակը սովորեցնում է ամեն չնչին բանից ուրախանալ՝ լավ ծխախոտից, թեյարանում ճաշելուց, նույնիսկ կոկիկ համազգեստից։

Ամեն օր կրակոցներ էին լինում, հատկապես՝ բերքահավաքի ժամանակ։ Զարմանում էինք՝ ինչպես է ժողովուրդը, գիշերվա քունը թողած, մինչ լուսադեմ դաշտում խաղող հավաքում։ Տեղացիները կոփված էին փամփուշտի դեմ։

© Из личного архива Д.СаргсянаԴավիթ Սարգսյանն ընկերների հետ
Давид Саргсян - Sputnik Արմենիա
Դավիթ Սարգսյանն ընկերների հետ

Զավեշտալի դեպքեր շատ էինք ունենում։ Հիշում եմ՝ առաջին անգամ օրապահ էի, երբ Էջմիածնից մի խումբ մարդիկ եկան՝ իրենց զինվորին տեսակցության։ Այնքան գինովցած էին, որ հասկանալի չէր, թե ում հարազատներն են։ Ստիպված եղանք զորամասում ծառայող բոլոր էջմիածինցիներին հարցուփորձ անել (ծիծաղում է)։

Գիշերը, մահճակալին պառկած, միշտ ադրբեջանական գյուղերի լուսավորությանն էի հետևում։ Պատուհանից դուրս ցանկապատն էր, մտքումս՝ ծննդավայրս, լույսերի քաղաք Երևանը։

Յոթ ամսվա ծառայող էի: 2015 թվականի օգոստոսի 15-ին դիրքերից իջնելիս անզգուշությամբ բարձրությունից ընկա։ Ընկերներս օգնեցին ոտքի կանգնել։ Իմ ուժերով բուժկետ հասա, ապա կորցրի գիտակցությունս։ Ողնուղեղի սալջարդ էր։ 6 ամիս Երևանի զինվորական հոսպիտալում անցկացրի, զորացրեցին։ Ուսումը շարունակելու հեռանկարներն աղոտ էին, հացի խնդիրը՝ հրատապ։

Հավասարը հավասարի պես

Մարդու ամենաուժեղ օրգանն ուղեղն է: Նույնիսկ եթե վերջույթներդ չեն աշխատում, կարող ես մտքի ուժով նոր բաների հասնել։ Ողնուղեղի վնասվածք ունեցողները գրեթե միշտ պառկած են, իսկ ես վճռել էի՝ պե՛տք է քայլել։ Մուրացանի հիվանդանոցում ստեղծված զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնում անցկացրած մեկ տարվա ընթացքում սովորեցի նստել, օգնությամբ ոտքի կանգնել։

Ձեռք բերեցի հավատարիմ ընկերներ։ Մեկիս առողջական չնչին առաջընթացը բոլորիս ուրախությունն էր։ Միասին ծնունդ էինք նշում, քաջալերում միմյանց։

Քաղաքի անմատչելիությունը խորթ էր ինձ։ Հաշմանդամություն ունեցող անձը Երևանում ազատ չէ, չի կարող մենակ որևէ մշակութային կենտրոն այցելել։ Փոխվեցին հետաքրքրություններս. հիվանդանոցում ապրող տղաների հետ սեղանի խաղեր էինք խաղում, ազատ ժամանակ օտար լեզուներ էի ուսումնասիրում։ Նախկին կյանքն այլևս չկար։ Հանգամանքների բերումով շատերը հեռացան իմ կյանքից, հասկացա, որ պետք է ամեն ինչի պատրաստ լինել։

Ընտանիքս փոքր էր, հայրս առողջական խնդիրներ ուներ, ապրուստ վաստակելու պատասխանատվությունն իմ ուսերին էր։ Դիմում գրեցի բոլոր այն կառույցներին, որտեղ հաշմանդամություն ունեցող աշխատակիցներ էին ընդունում։ Որոշ ժամանակ անց արտակարգ իրավիճակների նախարարությունից հարցազրույցի հրավիրեցին։ Երկար չերկմտեցի, քանի որ փրկարար ծառայությունում աշխատող ընկերներ ունեի, որոնց հետ Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում էի ծանոթացել։

Առաջարկեցին 911 ծառայությունում օպերատոր աշխատել։ Կարծում եմ՝ այդ գործում պետք է զուսպ ու կշռադատված լինել, ինչը կնոջ բնատուր հատկանիշ է։ Համաձայնեցի կայքում նյութեր զետեղող և թարգմանիչ աշխատել, կոլեկտիվն ինձ ջերմ ընդունեց։ Այլևս չկային ինձ ուղղված խղճահար հայացքները, շփումն ազատ էր, հավասարը հավասարի պես։ Միաժամանակ ուսումս շարունակեցի, այժմ պատմական բաժնի երկրորդ կուրսում եմ։

Իրար հաջորդող փորձություները ցույց տվեցին, որ մեր շուրջն այնքան բարի մարդիկ են ապրում։ Երբեք չէի պատկերացնի, որ անծանոթը կարող է անշահախնդիր օգնել քեզ։

Շարունակությունը` սկզբաղբյուր կայքում։

Լրահոս
0