ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Երեկ` հունվարի 30–ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Արսենալը» «Լիբերտի» ստադիոնում հյուրընկալվեց «Սուոնսիին»:
«Զինագործները» բացեցին խաղի հաշիվը 33-րդ րոպեին: Մեսութ Օզիլի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Նաչո Մոնրեալը:
Առաջին գոլից մեկ րոպե էլ չէր անցել, երբ տանտերերը հավասարեցրին հաշվը: Ալֆի Մոուսոնի փոխանցումից հետո գոլով աչքի ընկավ Սեմ Կլուկասը:
Երկրորդ խաղակեսում, սակայն, «Սուոնսին» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը:
61-րդ րոպեին «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխի և պաշտպանների սխալի արդյունքում գոլ խփեց Ջորդան Այուն: 86-րդ րոպեին Սեմ Կլուկասը դարձավ դուբլի հեղինակ` ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
«Զինագործների» կազմում իր նորամուտը նշեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման մտավ խաղի 59-րդ րոպեին:
«Սուոնսի»-«Արսենալ» հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով։
Այս խաղից հետո «Արսենալը» 42 միավորով շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: «Սուոնսին» 23 միավորով բարձրացավ 17-րդ տեղ:
«Արսենալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 3-ին. Այդ օրը նա կխաղա «Էվերթոնի» հետ: