ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժնի և նույն բաժնի պահպանության բաժանմունքի ծառայողները հետախուզական աշխատանքների արդյունքում «Արզնի» առողջարանային համալիրի հարևանությամբ գտնվող ձորում՝ ժայռաբեկորների մեջ, հայտնաբերել են Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ՝ 48-ամյա Լաուրա Չ.-ի դին։
Ըստ shamshyan.com-ի` դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Փրկարարները մեծ դժվարությամբ կարողացել են դին տեղափոխել անվտանգ վայր, որտեղից էլ Աբովյանի հիվանդանոցի հերթապահ խումբը կնոջ դին տեղափոխել է Աբովյանի դիահերձարան։
Կայքի տեղեկություններով՝ մահացածն այս տարվա հունվարի 12-ին դուրս էր եկել գյուղից և չէր վերադարձել, իսկ հունվարի 14-ին նրա անհետ կորելու վերաբերյալ Կոտայքի Ոստիկանություն էր դիմել քույրը։
Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։