00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վանաձորցի «սուպերաղջկա» երազանքի Մոսկվան

© Sputnik / Aram NersesyanУчастница проекта "Ты супер!" Сабина Манвелян
Участница проекта Ты супер! Сабина Манвелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վանաձորի մանկատան սան Սաբինա Մանվելյանը պատմել է «Ты супер!» նախագծում երջանկության րոպեների մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. «Ты супер!» երաժշտական նախագծի առաջին եթերաշրջանի հայ մասնակիցը` Սաբինա Մանվելյանը, Sputnik Արմենիային պատմեց մրցույթից ստացած տպավորությունների մասին` խոսելով Մոսկվայի հանդեպ իր յուրահատուկ սիրո մասին։

Sputnik միջազգային լրատվական գործակալության ու ՆՏՎ հեռուստաալիքի «Ты супер!» նախագիծը միավորել էր 92 երգչի Ռուսաստանի, Աբխազիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Էստոնիայի ու Հարավային Օսեթիայի մանկատներից ու գիշերօթիկ դպրոցներից։ Մրցույթի եզրափակիչ փուլ էին դուրս եկել 10 երեխա, իսկ հաղթող էր ճանաչվել Վալերկա Ադլեյբան (Աբխազիա)։

Ведущий детского вокального шоу Ты супер! Вадим Такменев - Sputnik Արմենիա
«Ты супер!»–ի երկրորդ եթերաշրջանը ՆՏՎ–ում կսկսվի փետրվարի 10–ին

«Ты супер!»–ի առաջին մրցույթում Հայաստանը ներկայացրել են Գյումրու և Վանաձորի մանկատների սաները` Անգելինա Պապիկյանը և Սաբինա Մանվելյանը։ Ցավոք, նրանք երկրորդ փուլում դուրս են մնացել մրցույթից, բայց հասցրել են նվաճել շատ հեռուստադիտողների և օգտատերերի սրտեր։

«Մանկուց երազել եմ լինել Ռուսաստանում, հատկապես` Մոսկվայում։ Ռուսական մշակույթը, խոհանոցը մանկուց հոգեհարազատ էին ինձ, միշտ ուզում էի ավելի մոտ ծանոթանալ այդ ամենին։ Ես հիացած էի Մոսկվայի տեսարժան վայրերով։ Դրանք տասն անգամ ավելի սքանչելի էին, քան մտածում էի», – ասում է Սաբինան։

Եթե այնտեղ մնալու հնարավորություն լիներ, ապա ես, անպայման, կօգտվեի դրանից, խոստովանել է Սաբինան։ Մյուս կողմից, ուզում էի տուն վերադառնալ` ընկերներիս մոտ, որոնց շատ կուզեի ցույց տալ Մոսկվան։

Սաբինայի խոսքով` նախագիծը հսկայական փորձ է տվել իրեն, որը նա հույս ունի օգտագործել ապագայում։

«Ես արդեն պատմել եմ, որ մանկուց երազել եմ երգչուհի դառնալ։ Նախագիծն ինձ հնարավորություն է տվել իրագործվել, շատ մասնագիտական հմտություններ ու գիտելիքներ է տվել, ինչի համար շնորհակալ եմ իմ ուսուցիչներին։ Ես դերասանական փորձ եմ ստացել, բայց ամենակարևորը` վառ տպավորություններ, որոնց մասին հիշողություններն ուրախություն են պարգևում ինձ», – ասաց Սաբինան։

Участница Международного вокального конкурса Ты супер! Сабина Манвелян - Sputnik Արմենիա
«Ты супер!» նախագծի առաջին մասնակիցը դարձել է Sputnik ռադիոյի հաղորդավար

Աղջիկը խոստովանում է, որ դժվարությամբ է ստացվում փոխել բնավորությունը։ Բայց նախագծից հետո շատ բան հասկացա, «նոր մակարդակի բարձրացա»։ Ուրախացնում է, որ ընկերները ոչ մի մեծամտություն չեն նկատել նրա մեջ, նրանց աչքերում նա նույն շփվող և ժպտերես աղջիկն է։

«Կարծում եմ, որ «Ты супер!»–ի նման մրցույթի ցանկացած մասնակից միշտ առաջ գնալու ուժ է գտնում, ավելի վստահ լինում իր ուժերի մեջ», – ասում է Սաբինան։

Հիմա Սաբինան երաժշտության ոլորտում կոնկրետ ծրագրեր չունի, նա կենտրոնանում է ուսման վրա։ Բայց չի պատրաստվում ապագայում երկրորդ պլան մղել երգը, նա, անպայման, կվերադառնա դրան։

Սաբինային շատ է հուզել և զարմացրել, թե ինչպես են նրան դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում։

«Շատ հաճելի էր։ «Ты супер!» նախագծից հետո իսկապես հասկացա, թե ով է ուրախանում ինձ համար։ Ես անկեղծորեն շնորհակալ եմ նրանց։ Ես հասկացա, որ ինձ այստեղ սիրում են։ Դա մի աշխարհ արժեր», – ասաց Սաբինան։

Նրա ընկերները ոչ միայն չեն մոռացել, այլ նաև միշտ սատարել են նրան, վստահություն հաղորդել։

Արդեն Հայաստանում Սաբինան փորձել է իր ուժերը որպես ռադիոհաղորդավար։

«Ես շատ շնորհակալ եմ Sputnik Արմենիային ռադիոհաղորդավար աշխատելու հնարավորության համար։ Շատ լավ մարդկանց հետ ծանոթանալուց բացի, դա իմ ուժերի վրա վստահ լինելու ևս մեկ հնարավորություն է», – պատմեց Սաբինան։

«Ты супер!»–ի ապագա բոլոր մասնակիցներին նա մաղթում է վայելել յուրաքանչյուր պահը։ Նա կոչ է անում անցյալում թողնել ընտանեկան բոլոր խնդիրները, մոռանալ վատ բաները և առաջ շարժվել։

«Գնացեք առաջ` դեպի ձեր երազանքը։ Լսեք ձեր ուսուցիչներին, նրանք վատ բան խորհուրդ չեն տա։ Լսեք ձեր սրտի ձայնը և, ընտրելով ոսկե միջինը, վստահ բեմ բարձրացեք», – ասաց Սաբինան։

Շուտով կմեկնարկի «Ты супер!» նախագծի երկրորդ եթերաշրջանը։

Լրահոս
0