00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Նիկոլ Փաշինյան
Ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձեւի տրամաբանության ու շարունակության մեջ է․Փաշինյան
19:47
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաշինգտոնն անցավ միլիարդատեր հայերին. «կրեմլյան ցուցակը» ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցДанил Хачатуров
Данил Хачатуров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է «կրեմլյան ցուցակը», որն ընդգրկում է 210 ռուսաստանցիների, այդ թվում` 114 խոշոր պաշտոնյաների և պետական ընկերությունների ղեկավարների, ինչպես նաև 96 գործարարների։ Ցուցակում կան նաև հայազգի գործարար, նրանցից մի քանիսը բիզնես ունեն նաև Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. ԱՄՆ–ի ֆինանսների նախարարությունը երեքշաբթի հրապարակել է այսպես կոչված «կրեմլյան ցուցակը», որը ներառում է 210 մարդու անուն։ Նրանց շարքում են հայազգի գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին։

«Ռուս օլիգարխների ցուցակը հրապարակված է։ Գործարարները, որոնց մաքուր կարողությունը, հավաստի աղբյուրների համաձայն, կազմում է մեկ միլիարդ դոլար և ավելի», – Twitter–ի իր միկրոբլոգում ցուցակի տակ գրել է լրագրող Քրիստինա Վիլկեն, որը լուսաբանում է Սպիտակ տան աշխատանքը։

Сергей Лавров - Sputnik Արմենիա
Ռուսաստանի գրեթե բոլոր ղեկավարներին ներառել են ԱՄՆ–ի «կրեմլյան ցուցակում»

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանն ասաց, որ պատժամիջոցների ռեժիմը կերկարացվի, իսկ ռուսական կողմ դա անպատասխան չի թողնի։

«Կարծում եմ, որ ռուսական կողմը ևս ունի նման ցուցակ։ Դա ոչ մի լավ բանի չի բերի ո՛չ Ամերիկային, ո՛չ Ռուսաստանին, ո՛չ եվրոպական երկրներին։ Սա ավելի նման է սառը պատերազմի», – նշեց նա։

Նրա խոսքով` ցուցակում վերոհիշյալ գործարարներին ներառելը նրանց համար որոշակի ռիսկեր է ստեղծում, մասնավորապես, հաշիվները սառեցնելու պոտենցիալ հնարավորություն, ներդրումային բարդություններ և այլն։

«Բայց կարծում եմ, որ չկա չարիք առանց բարիքի. եթե արևմտյան շուկաների հասանելիությունը սահմանափակվի, պայմաններ և հնարավորություններ կհայտնվեն այն երկրներում, որոնց պատժամիջոցները չեն վերաբերում։ Այդ առումով մեր հայրենակիցները հանգիստ կարող են ներդրումներ անել Հայաստանում։ Ամեն դեպքում, ես դրական կողմից կնայեի այդ հարցին», – ասաց Մարգարյանը։

Իր հերթին Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանն Sputnik Արմենիայի թղթակցին ասաց, որ վաշինգտոնյան ցուցակը ոչ այսօր, ոչ վաղը չի ազդի Հայաստանում այդ գործարարների գործունեության վրա։

«Կարող է ազդել ամերիկյան գործընկերների հետ նրանց հարաբերությունների վրա։ Ձեր թույլտվությամբ, փակագծերը չեմ բացի», – ասաց նա։

Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը և Սերգեյ Գալիցկինը խոշոր ռուս միլիարդատեր գործարարներ են։ Խաչատուրովի կարողությունը գնահատվում է 2,6 միլիարդ դոլար, Կարապետյանինը` 4,3 մլրդ դոլար, իսկ Սերգեյ Գալիցկին, Forbes–ի համաձայն, ունի ավելի քան 4,7 մլրդ դոլար։

Атом Маргарян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարգարյան. «ՌԴ–ում գործող հայ գործարարների կապիտալը ևս կարող է հայտնվել ռիսկի գոտում»

Դանիլ Խաչատուրովը «Ռոսգոստրախ» ընկերությունների խմբի նախկին նախագահն է։ 2016թ–ին «Ռոսգոսստրախը» հավաքել է 123 միլիարդ ռուբլի ապահովագրական վճարներ։ Նա այլ հայ մեկենասների հետ դարձել է Վրաստանի ՀԱԵ թեմի տաճարի (Սուրբ Գևորգ եկեղեցի) վերականգնման նախագծի հովանավորներից մեկը, որի արժողությունը կազմել է 3,5 միլիոն դոլար։

Դանիլ Խաչատուրովը Forbes-ի միլիարդատերերի ցուցակում 613-րդ հորիզոնականում է, իսկ Ռուսաստանի 200 գործարարների ցուցակում զբաղեցնում է 40-րդ տեղը:

Սամվել Կարապետյանը «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատերն է: Վերջին տվյալով՝ Կարապետյանին է պատկանում 24 առևտրի կենտրոն, 8 հյուրանոց և 7 գրասենյակային համալիր, ընդհանուր առմամբ՝ մոտ 1,3 միլիոն քմ առևտրային անշարժ գույք:

2014 թվականին Կարապետյանը «Forbes» ամսագրի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարաների» վարկանիշում զբաղեցրել է 32-րդ տեղը՝ իր 4,3 միլիարդ դոլարով:

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնվել է «Հայաստանի ներդրողների ակումբը»։ Անցած տարվա նոյեմբերին հայտարարվել է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը «Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնադրամի և գործընկերների հետ միասին առաջիկա տարիներին նախատեսում է ավելի քան 1,1 միլիարդ դոլարի ներդրումներ կատարել Հայաստանի տարբեր տնտեսական նախագծերում։ Հիմնական ուշադրությունը կհատկացվի էներգետիկայի ոլորտին։

2013թ–ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը գործարկել է Էջմիածնի վանքում ՀԱԵ ղեկավար, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի նստավայրը հիմնանորոգելու ծրագիրը։ Երկու տարի անց հիմնադրամն իր վրա պարտավորություն է վերցրել կառուցել վերջացնել Աբխազիայում` Գագրա քաղաքում, ՀԱԵ վանական համալիրը (Ամենափրկիչ եկեղեցին)։

Սերգեյ Գալիցկու իսկական ազգանունը Հարությունյան է, սակայն ամուսնանալուց հետո «վերցրել» է կնոջ ազգանունը:

«75 տոկոսով ռուս եմ, 25 տոկոսով՝ հայ: Մեծացել եմ ռուսական միջավայրում, ցավոք, չգիտեմ հայերեն, սակայն հպարտ եմ, որ հայ եմ»,- մի առիթով ասել է Գալիցկին:

Նրա կարողությունը, ըստ Forbes-ի, գնահատվում է 10.3 միլիարդ դոլար: 1998 թվականին նա Կրասնոդարում բացել է «Magnit» անվանումով մթերային խանութը, որը հետագայում վերաճել է «Magnit» խանութների ցանցի:

Գալիցկինը նաև «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատերն ու նախագահն է:

Լրահոս
0