00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանը պարգևատրեց զինվորականներին. Գլխավոր շտաբի պետը գեներալ–գնդապետի ուսադիր ստացավ

© Official site of the President of RAНаграждение, приуроченное ко Дню армии
Награждение, приуроченное ко Дню армии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բանակի օրվա առթիվ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Բանակի օրվա առթիվ մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրեց Հայաստանի Հանրապետության բարձր պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհեց նաև բարձրագույն զինվորական կոչումներ: Նրանք պարգևատրվեցին հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ ցուցաբերած նվիրումի և խիզախության, ինչպես նաև մատուցած նշանակալի ծառայությունների համար։

Հանրապետության նախագահը զինծառայողներին և ազատամարտիկներին շնորհավորեց տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ:

«Համոզված եղեք, որ ձեր ծառայությունը և ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում շատ բարձր է գնահատվում: Ամեն անգամ այսպիսի պաշտոնական արարողությունները գալիս են ապացուցելու, որ, իրոք, ոչ ոք և ոչինչ չի՛ մոռացվել, ձեր արած ոչ մի գործ աննկատ չի՛ մնացել: Վստահ եմ, որ մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը մշտապես խրախուսում է ձեզ՝ պատվով և արժանապատվությամբ շարունակելու ձեր ազնիվ ծառայությունը Հայաստանին և Արցախին»,- ասաց նա:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այսուհետև կկրի գեներալ–գնդապետի ուսադիրներ։ Գեներալ-մայորի կոչում ստացան գնդապետներ Նորայր Յոլչյանը (ՊՆ թիկունքի վարչության պետ) և ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի պետ Վալերիկ Քոչարյանը։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանն էլ անվանական զենք ստացավ։

Серж Саргсян - Sputnik Արմենիա
Անձամբ ես ջանք չեմ խնայելու, որ մեր բանակը դառնա ավելի արդիական և ավելի ուժեղ. Սարգսյան

Գլխավոր հրամանատարը շքանշաններ ու մեդալներ հանձնեց մարտական, ինժեներային և բժշկական ծառայության մեջ աչքի ընկած սպաներին։ Պարգևատրվեցին նաև Արցախի ազատագրական շարժման մասնակիցները։

Լրագրողների հետ զրույցում զինվորականները հավաստիացրին, որ հնարավոր ամեն ինչ արվում է զինվորների առողջության համար։

«Տղաները նախապատրաստված են գալիս, իսկ նրանց, ովքեր մի քիչ թույլ են, արդեն այստեղ ենք պատրաստում։ Բոլորը ուժեղ և վստահ են դառնում», — ասաց Արցախի Հանրապետության զորամասերից մեկի ֆիզիկական պատրաստվածության վարչության պետ, մայոր Կարեն Հակոբջանյանը։

«Իսկ մենք ուժեղացնում ենք սահմանային գիծը։ Ամեն ինչ անում ենք, որ մեր զինվորների ծառայությունն անվտանգ լինի։ Դա ամենակարևոր միօրինակությունն է, որ կարելի է պատկերացնել», — հավելեց ինժեներային ծառայության մայոր Կարեն Անտոնյանը։

Նրա խոսքով` վերջին մի քանի տարիներին սահմանային գիծը շատ է փոխվել։ Գործում են հսկողության ժամանակակից միջոցներ, որոնք օգնում են ժամանակին նկատել և հետ մղել հակառակորդին։

Լրահոս
0