ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն, հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը խոսել է կորեական Փհենչհանում նախատեսված ձմեռային օլիմպիադային մասնակցելու մասին։ Այս մասին հայտնում է RT–ն։
«Տրամադրությունս բարձր է, մարտական», — նշել է Մեդվեդևան։
Փհենչհանի օլիմպիադան կանցկացվի փետրվարի 9-25-ը։ Ռուսաստանը կանանց մենասահքում Մեդվեդևայից բացի կներկայացնի նաև Ալինա Զագիտովան։
Նշենք, որ Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում Եվգենյան դարձել է արծաթե մեդալակիր՝ Զագիտովային զիջելով ոսկե մեդալը։
Ավելի վաղ երկու գեղասահորդուհիներն էլ հաղթել են գրան պրիի երկու փուլերում, բայց Մեդվեդևան ոտքի վնասվածքի պատճառով դուրս է մնացել գրան պրիի և Ռուսաստանի առաջնության եզրափակիչ փուլից, երկու մրցաշարերում էլ հաղթել է Զագիտովան։
Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի կազմը ձևավորվել է երկրի առաջնությունից հետո։ Միակ բացառությունը եղել է Մեդվեդևան, որին թույլ են տվել հերթական անգամ չապացուցել պրոֆեսիոնալիզմը ներքին ընտրության ժամանակ և վնասվածքից հետո զբաղվել ոտքը բուժելով։