ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Հայտնի հեռուստահաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, հետ չի մնում «նորաձևությունից»։ Ժաննան Instagram-ի իր էջում մի քանի կարճ տեսանյութ է հրապարակել, որում հնչում են Սուպեր Սաքոյի, Հայկոյի և Տիգրան Ժամկոչյանի երգերը։
Ժաննան սիրել է «Մի գնա» երգը և երաժշտության տակ պարում է մեքենայի մեջ։ Մարտիրոսյանի կնոջ լսած երգերի շարքում կան հայ երաժիշտների նաև այլ երգեր։
Ավելի վաղ սոցիալական կայքերը «պայթեցրել» էր «Մի գնա» հայտնի երգի տեսահոլովակի նոր տարբերակը, որը կատարում է ֆրանսիական ռեփ աստղ Մետր Գիմսը (Maître GIMS)։
Գիմսը ձայնագրել էր Սուպեր Սաքոյի ու Հայկոյի «Մի գնա» երգի քավեր տարբերակը։ Երգիչը հայտնել էր, որ իր Sexion d"Assaut խումբը բեմ է վերադառնում։ Նա որոշել էր վերադարձը նշանավորել հայկական հայտնի երգի ռեմիքս տարբերակով։
Նոր տեսահոլովակը հրապարակվել էր Գիմսի YouTube-յան ալիքում։ Մի քանի ժամվա ընթացքում տեսահոլովակը տասնյակ հազարավոր մարդիկ էին դիտել։
«Մի գնա» երգը ձայնագրվել է անցած տարի։ Կատարումն առանձնանում է մուղամի ելևէջներով, ինչը մեծ պահանջարկ ունի թուրք ունկնդիրների ու փոփ-կատարողների շրջանում։