Կարեն Հովհաննիսյան
«Ադրբեջանն իր ներքին խնդիրները լուծելու համար դեռ շարունակում է օգտագործել արցախա-ադրբեջանական սահմանը: Սա Ալիևի համար խաղաքարտ է: Նրանք Արցախը չեն դիտարկում որպես հայրենիք»,- ասում է Հովհաննիսյանը:
Փորձագետի խոսքով՝ նրանք անընդհատ՝ դիվերսիոն ներթափանցման փորձերով, հրադադարի խախտմամբ, ԱԹՍ-ների կիրառմամբ փորձում են պահել լարվածությունը, բայց դա նրանց մոտ առանձնապես չի ստացվում: