ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 29-31-ը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Օդի ջերմաստիճանը 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, հունվարի 31-ից փետրվարի 1-ը նույնքան կբարձրանա: Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքում հունվարի 28-31-ը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: