00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում ամենահետաքրքիրը մարդկանց ժպիտն է և ուրախությունը. բուլղարացի ճանապարհորդ

© Sputnik / Arpi BeglaryanЦентральная площадь Степанакерта, Республика Арцах
Центральная площадь Степанакерта, Республика Арцах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախում վախ ու ագրեսիա չկա, որոնք բնորոշ են հակամարտությունների գոտիներին։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Արցախում ամենահետաքրքիրը մարդկանց ժպիտն ու ուրախությունն է։ Այս տպավորությունն է ստացել Պլովդիվում բնակվող Կարո Ուզունյանը, գրում է բուլղարական Traffic News-ը։

Гора Арарат. Ереван, Армения - Sputnik Արմենիա
Օտարերկրացու աչքերով. ինչպես Ռոստովի բնակիչը որոշեց Արարատն իր հետ Ռուսաստան տանել

Կարոն արկածային զբոսաշրջության մեծ սիրահար է։ Նա եղել է Դոմինիկյան Հանրապետությունում և Նեպալում։ Սիրում է լինել վայրի բնության գրկում՝ հեռու հարմարավետությունից և տեխնոլոգիաներից։

Նա երեք անգամ եղել է Հայաստանում։ Միշտ ցանկացել է գնալ Արցախ, օգնել տուժած հայրենակիցներին։ Ի վերջո, այնտեղ է մեկնել միջազգային կամավորական առաքելությամբ։

Կարոն Արցախ է գնացել սփյուռքահայերի խմբի հետ` տեսնելու համար, թե ինչով կարող է օգնել տուժած ընտանիքներին։

Նրա խոսքով` Արցախը Հայաստանի շտեմարանն է։ Պտղատու հողեր, որոնց մեջ մինչև չորս հազար մետր բարձրության լեռներ են։ Արցախը նման չէ Հայաստանին, որը հիմնականում քարքարոտ է, անբերրի հողով։ Երկու շաբաթում Կարոն շրջել է ամբողջ մարզում և նույնիսկ եղել դիրքերում։

«Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը գեղեցիկ ու խաղաղ քաղաք է։ Այստեղ բոլոր շենքերը վերևից ներքև պատված են տուֆով՝ շատ թեթև քարով, որի գույներից գեղեցկանում է ամբողջ քաղաքը։ Երբ զբոսնում էի քաղաքում, մոտեցա շատրվանին, որը շատ նման է երգող շատրվաններին։ Մեջտեղում բարձրախոսներ են դրված, իսկ շուրջբոլորը մարդիկ են նստած և հայկական երաժշտություն են լսում։ Մարդու մտքով անգամ չի անցնի, որ այստեղ պատերազմ է ընթանում։ Դիրքերում ուս ուսի կանգնած են տարբեր սերունդների մարդիկ՝ թոռ, հայր և պապ։ Նույնիսկ քահանաների ուսից հրացան է կախված», — պատմել է Կարոն։

Свадьба Раффи Кассабяна и Анжелы Карагезян в Калифорнии - Sputnik Արմենիա
Արցախում «սիրում են» ամուսնանալ, կամ ո՞ր տարիքում են ամուսնանում արցախցիները

Կարոյին հարցրել են` իսկ ինքը չի վախեցե՞լ։

«Եթե ես վախենայի, փողերը կփոխանցեի Բուլղարիայում բացված հիմնադրամին։ Բայց ես եկել եմ։ Ես խիզախ մարդ եմ», — ասել է Կարոն։

Ձեռքը վերցնելով ռազմական քարտեզները՝ նա վարժ կարդացել է դրանք և զարմացրել զինվորներին։ Բայց զարմանալու բան չկա. նա ռուսական դպրոց է գնացել, իսկ բանակում հետախույզ է եղել։

«Այստեղ ամենահետաքրքիրը մարդկանց վերաբերմունքն է։ Ես տեսել եմ գործարարների, որոնք աշխատանքի են գնում մի ձեռքում բռնած նոութբուքը կամ թղթապանակը, մյուսում` սաղավարտն ու զրահաբաճկոնը։ Բայց նրանք չեն դադարում ժպտալ և չեն ընկճվում։ Այստեղ ես սկսում եմ հպարտություն զգալ իմ ժողովրդի համար։ Մարդկանց մեջ վախ և ագրեսիա չկա, որոնք բնորոշ են հակամարտությունների գոտիներին։ Նրանք երջանիկ են ապրում և միայն մի բան են ուզում՝ պաշտպանել իրենց իրավունքները։ Նրանք երբեք ագրեսոր չեն եղել», — ասել է Կարոն։

Հայաստանում նրան դուր է եկել հանգիստ իրադրությունն ու խոհանոցը։ Այստեղ զբոսաշրջիկների թիվը հետզհետե մեծանում է։ Այցելում են ֆրանսիացիներ, իտալացիներ, իսպանացիներ։

«Նրանք համեղ կերակուրներ շատ են սիրում, իսկ այստեղ ամեն ինչ բնական է, առանց քիմիայի։ Ես ինքս փորձել եմ և խորհուրդ եմ տալիս համտեսել կոնյակ, Արցախի թթի օղի, խորոված, տապակած ձուկ և տնային քաղցրավենիք։ Այդ ամենից հետո կարելի է գինի խմել», — ասել է Կարոն։

Նա բուլղարացիներին խորհուրդ է տվել ուղևորությունից առաջ աշխատեն իրենց ռուսերենի վրա. Արցախում ռուսերենն ավելի շատ է տարածված, քան անգլերենը։ Նա պատմել է, որ երեկոյան կարելի է հանգիստ զբոսնել. հանցագործություններ գրեթե չկան։ Պետք է իմանալ նաև, որ ինքնաթիռի տոմսերը թանկ են։ Բայց, նրա խոսքով, հանուն այդ տպավորությունների արժե գումար ծախսել։

Լրահոս
0