ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Այսօր` հունվարի 28-ին, Արա լեռան լանջին մահացած լեռնագնացը կին է` 30-35 տարեկան։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։
Նա Էդգար Նավասարդյանի ալպինիստական խմբից է եղել։ Տուժել են երկու մարդ, մեկի ոտքն է վնասվել, մյուսի` ուսը։
Արշավախմբի մյուս անդամները չեն տուժել։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ժամեր առաջ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ժամը 16:10-ին է ահազանգ ստացել, որ ալպինիստների խումբն օգնության կարիք ունի։
Պարզվել է, որ Վառվառակույս եկեղեցուց մոտ 500 մ դեպի հյուսիս-արևելք հատվածում լեռնագնացները բարձրացել են նշված հատված, նրանցից 3–ը ձյան սահքի պատճառով սահել են դեպի ձորակ:
Փրկարարները տուժածներ Հ. Հ.-ին և 1980 թ. ծնված Է. Ն.-ին լեռան վրայից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ:
Ն.-ի դին իջեցրել և իրենց մեքենայով տեղափոխել են Արագածոտնի մարզի Կարբի գյուղ և հանձնել շտապօգնության ավտոմեքենային: