00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ուսուցիչների աշխատավարձի նվազում չի եղել. պարզաբանում է ԿԳՆ-ն

© Sputnik / Aram NersesyanШкола. Ученики
Школа. Ученики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախարարությունը բոլոր ուսուցիչներին հորդորում է կոնկրետ դեպքերի առկայության դեպքում տեղեկություն ներկայացնել ԿԳՆ։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար շրջանառվող տեղեկությունները, թե ուսուցիչների աշխատավարձը հունվարի 1-ից նվազել է, չեն համապատասխանում իրականությանը:

Улица Абовяна, Ереван - Sputnik Արմենիա
Ո՞վ շահեց եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունից

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունվարից մանկավարժների աշխատավարձի փոփոխություն չի կատարվել: Այս մասին նշված է ԿԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան ուղարկել է շրջաբերական-գրություն, որում առաջարկվել է իրենց ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարել` դպրոցի 2018 թվականի բյուջեն պլանավորելիս առաջնորդվել այն սկզբունքով, որ ուսուցիչների աշխատավարձերի իջեցում չլինի: Նույն հանձնարարականը տրվել է նաև ԿԳՆ ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների տնօրեններին»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է բոլոր ուսուցիչներին և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ կոնկրետ դեպքերի առկայության դեպքում փաստարկված տեղեկատվություն ներկայացնել նախարարություն կամ համապատասխան պետական լիազոր մարմին՝ բացառելով անհարկի շահարկումները:

Լրահոս
0