ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները հայտնաբերել և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել Թուրքմենստանի քաղաքացու:
ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից հայտնում են, Դովրանովը հետախուզվում էր Թուրքմենստանի Քրեական օրենսգրքի պաշտոնեական լիազորությունների գերազանցման, ծառայողական կեղծիքի, անձին սեռական հարաբերության ստիպելու և դիտավորյալ սուտ հաղորդում տալու մեղադրանքներով:
Հետախուզվողի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: