ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող ամենատարեց անձը 117 տարեկան Ֆարանգ Բաղդասարյանն է։ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ֆարանգ տատի մասին պատմող տեսանյութը և երկաթյա առողջություն մաղթել նրան։
«Ուշագրավն այն է, որ Հայաստանում 20 ամենատարեց անձանցից ոչ մեկը ծերանոցում չի բնակվում»,- գրել է Բիչախչյանը։
Նա շեշտել է` ընտանեկան ջերմությամբ լցնենք մեր մեծերի առօրյան. նրանք ոչ մի բան չեն խնայել մեզ համար։