00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինչև գարուն հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ են ճանաչվելու. Սարգսյան

© Official site of the President of RAВыступление Президента Армении Сержа Саргсяна на пленарном заседании ПАСЕ
Выступление Президента Армении Сержа Саргсяна на пленарном заседании ПАСЕ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերժ Սարգսյանը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանը երբեք որևէ նախապայման չի կարող ընդունել:

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել պատգամավորներին հետաքրքրող հարցերին:

Պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցին ՀՀ նախագահը նշել է, որ մեր ժողովրդի համար վիրավորական կլինի, Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար գնալ միակողմանի զիջումների։

Выступление Президента Армении Сержа Саргсяна на пленарном заседании ПАСЕ - Sputnik Արմենիա
ԼՂՀ հակամարտության կողմերի միջև հավասարության նշան դնելը կեղծ անկողմնակալություն է. Սարգսյան

«Մենք լավ չենք հասկանում թուրքական կողմի պահանջը: 2008-ին իմ ընտրվելուց հետո ես նախաձեռնեցի հայ-թուրքական հարաբերությունների հրապարակայնացումը, արդյունքում հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի ու Թուրքիայի  նախագահների միջև և 2009-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների ԱԳ նախարարների ներկայությամբ կողմերը ստորագրեցին երկու փաստաթուղթ երկրների միջև հարաբերություններ սկսելու մասին»,-ասաց ՀՀ նախագահը:

Սակայն ստորագրումից հետո ամեն ինչ չէ, որ հարթ ու պայմանավորվածությունների համաձայն է ընթացել։

«Փաստաթղթերում էլ հստակ նշված էր, որ հարաբերություններ պետք է հաստատվեն առանց նախապայմանների, բայց մինչև օրս էլ թուրքական կողմը շարունակում է  նախապայամններ առաջադրել: Միջազգային պրակտիկայում մենք նման նախադեպի չենք հանդիպել, բոլոր հարցերը բանակցվում են մինչև փաստաթուղթ ստորագրել: Ինը տարի շարունակ մենք լսում ենք թուրքական կողմից ինչ-որ քայլ  ձեռնարկելու մասին: Մինչդեռ փաստաթղթում նշվում է,  նախ հաստատել հարաբերություններ, ապա անդրադառնալ երկու երկրների միջև եղած կնճռոտ հարցերին»,-հիշեցրել է Սերժ Սարգսյանն:

ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը երբեք որևէ նախապայման չի կարող ընդունել: Թեպետ Թուրքիան հզոր պետություն է, հզոր պոտենցիալ ունի, բայց դա չի նշանակում, որ նա կարող է խոսել ուժի դիրքերից կամ նախապայմանների լեզվով:

«Մեր ժողովրդի համար վիրավորական կլինի, հարաբերություններ հաստատելու համար գնալ միակողմանի զիջումների։ Մինչև գարուն հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ են ճանաչվելու, եթե Թուրքիան չհրաժարվի որդեգրած քաղաքականությունից»,-ասաց երկրի ղեկավարը:

«Շատ ցանկալի և ճիշտ կլինի, որ Թուրքիան փխրուն տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար հրաժարվի նման դիրքորոշումից ու Ադրբեջանին սատարելու քաղաքականությունից: Ուզում եմ հիշեցնել, որ 2016-ի ապրիլին միակ երկիրն էր, որ հրապարակավ սատարում էր Ադրբեջանի ռազմական գործողությունները»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Լրահոս
0