ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել Պիրոգովի անվան №1 քաղաքային կլինիկական հիվանդանոցից, նրա վիճակը բավարար է, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Ջիգարխանյանը հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 17-ին վիրուսի պատճառով, նրա վիճակը միջին ծանրության էր գնահատվում։ Անցկացվել է կարդիոմոնիտորինգ` սրտի հետ կապված բարդություններից խուսափելու համար։
Մի շարք հետազոտություններ իրականացնելուց հետո բժիշկները որևէ լուրջ հիվանդություն չեն հայտնաբերել։
Ավելի վաղ դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը հայտնել էր, որ արտիստն Ամանորին հանգստացել է և շատ եռանդուն է եղել, բայց քանի որ դերասանի մոտ վիրուսային երևույթներ են նկատվել, այդ պատճառով նրան հիվանդանոց են տեղափոխել։