00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ արժի Հայաստանի բնության պահպանությունը. իշխանությունը հայտնել է գումարի չափը

© Sputnik / Lusine AdamyanПрирода Армении
Природа Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետք է տեսախցիկներ տեղադրել և որոշել կադրային վարչարարության հարցը, ինչը թույլ կտա ավելի արագ լուծել բնապահպանության հետ կապված խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. 2018 թվականին Հայաստանի պետբյուջեից հատուկ պահպանվող տարածքների սպասարկման համար 858 մլն դրամ է հատկացվել, իսկ Կովկասի բնության հիմնադրամը և մի քանի այլ կազմակերպություններ միասին տրամադրել են 931 մլն դրամ արդիական խնդիրները լուծելու համար։ Այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը։

Նրա խոսքով` վերջին տարիների ընթացքում Հայաստանում հատուկ պահպանվող տարածքներն ավելացել են։

«2009 թվականից հետո երկու նոր ազգային պարկեր են ստեղծվել` «Արևիկ» և «Արփի լիճ», ինչպես նաև բավական խոշոր արգելոցներ Խուստուփում և Զանգեզուրում։ Մենք պայմանավորվածություններ ունենք արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ, որոնք կօգնեն մեզ ստեղծել «Տաթև», «Ջերմուկ» ազգային պարկերն ու «Իջևան» արգելոցը», — նշեց Աղասյանը։

Սակայն, նրա խոսքով, մի շարք խնդիրներ կան, որոնք վերաբերում են Հայաստանի բնության պահպանությանը։ Օրինակ` պետք է արմատապես վերանայել կադրային վարչարարության հարցը։

Աղասյանի խոսքով` այս ամենը կօգնի բարձրացնել բնության պահպանության խնդիրներով զբաղվող մասնագետների պատրաստվածության մակարդակը։

Արփի լիճ.Արհեստական ծագմամբ բնություն ու լճից փախած բիզնես - Sputnik Արմենիա
Հայաստանի թաքնված գեղեցկությունը. Արփի լիճ. բնություն` արհեստական ծագմամբ

«Մենք արդեն տեխնիկական վերահսկման ժամանակակից միջոցներ ենք տեղադրել` շուրջօրյա դիտարկման տեսախցիկներ, ֆոտոխցիկներ և այլն։ Սակայն մենք շատ բարդ ռելիեֆներ ու լանդշաֆտներ ունենք, սա ձեզ համար ռուսական հարթավայրերը չէ։ Նման տեղանքում շատ դժվար է տեսանկարահանող սարքեր տեղադրել ու այլ աշխատանքներ իրականացնել», — ընդգծեց չինովնիկը։

Նա նշեց, որ միայն Խոսրովի արգելոցում լիարժեք մոնիտորինգ իրականացնելու համար պետք է տեսանկարահանող 1000 սարքեր տեղադրել։

WWF վայրի բնության հիմնադրամի հայկական մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանն իր հերթին նշեց, որ դիտարկման նոր համակարգերը կօգնեն նաև բացահայտել որսագողության դեպքերը։

«Ավելին` արգելոցների ղեկավարությունը կկարողանա հետևել անվտանգության աշխատակիցների և այլ աշխատողների գործունեությանը», — ընդգծեց Մանվելյանը։

Նրա խոսքով` նման հնարավորություններ կան, օրինակ, եղջերուների բազմացմամբ զբաղվող դիլիջանյան կենտրոնում։

Աղասյանը նշեց, որ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տվյալներով, Հայաստանում աճել է վայրի խոզերի, գայլերի, բեզոարյան այծերի և ասիական մուֆլոնների պոպուլյացիան։

Հայաստանում կա 27 արգելավայր, ինչպես նաև` 232 հաստատված բնության հուշարձան։ Դրանցից ներկա պահին հաստատված անձնագիր ունեն 31-ը։

Լրահոս
0