ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Անվանի ռուս երգիչ Դիմա Բիլանը շարունակում է հետևել իր երկրպագուների արվեստին և գտնել իր երգերի հետաքրքիր կատարումներ։ Այս անգամ արտիստի ուշադրության կենտրոնում հայտնվել է հայուհի ANIVAR–ը (Անի Վարդանյանը)։
Բիլանը տարածել է տեսահոլովակը Instagram–ի իր էջում, որում աղջիկը կատարում է երգչի «Պահիր» հայտնի հիթերից մեկը։
«Պահիր» երգը նվաճում է ինտերնետը և ոչ միայն։ Շնորհակալություն, Անի։ Հետաքրքիր տարբերակ է ստացվել։ Ես միշտ դիտում եմ ձեր բոլոր աշխատանքները և ուրախ եմ նոր կատարումներ տեսնել։ Կեցցեք, դուք», – գրել է Բիլանը։
Ի դեպ, Անի Վարդանյանը 2,4 միլիոն բաժանորդ ունի Instagram–ում (իսկ Բիլանը` 2,3 միլիոն)։ Անին օգտատերերին գերել է հայտնի հիթերի իր կատարումներով և հաճելի արտաքինով։
Աղջիկը նաև ջութակ է նվագում։
Բացի այդ, գեղեցիկ հայուհին ունի նաև իր սեփական հիթերը, որոնցից մեկը` «Կոտրված սիրտը», լիրիկական երգ է։