00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է ՀՀ նախագահի լուսանկարիչը խորհուրդներ տվել ադրբեջանցի գործընկերներին

© SputnikФотограф Мартин Шахбазян
Фотограф Мартин Шахбазян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագահի նախկին լուսանկարիչ Մարտին Շահբազյանն իր տան պատերից մեկն ամբողջությամբ զարդարել է տարբեր երկրներից բերված ափսեներով: Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա պատմում է, թե ինչպես առաջացավ արտասովոր այդ հոբբին, ինչպես նաև որոշ զավեշտալի դեպքեր է հիշում:

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անձնական լուսանկարիչ Մարտին Շահբազյանն իր աշխատանքը շատ է սիրում: Ավելի քան կես դարի պատմություն ունեցող իր մասնագիտական գործունեության ընթացքում նա շատ տարբեր բաների է հանդիպել. մի անգամ նույնիսկ խորհուրդներ է տվել ադրբեջանցի գործընկերներին:
«Ադրբեջանցի որոշ լուսանկարիչների գործնական խորհուրդներ եմ տվել: Եղել եմ նաև Ադրբեջանում, հետո խնդրեցի ծանոթներիս ինձ այնտեղից ափսե բերել: Ավելի ուշ ինձ փոխանցեցին ևս մեկը` «Աղջկա աշտարակի» պատկերով», — պատմեց Շահբազյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում:

Տնային պատկերասրահ

Մարտին Շահբազյանը ոչ միայն մի շարք պատմական լուսանկարների հեղինակ է, այլև հիանալի ճաշակի տեր մարդ:

Нурсултан Назарбаев - Sputnik Արմենիա
Հայկական նվեր Նազարբաևին. հայ լուսանկարիչն աղմկահարույց լուսանկարը նվիրել է Ղազախստանի նախագահին

Իր բնակարանի հյուրասենյակի պատերից մեկը Շահբազյանը պատկերասրահի է վերածել` այն զարդարելով ափսեներով: Յուրաքանչյուր ափսե իր պատմությունն ունի:

«Հայաստանի առաջին նախագահի (Լևոն Տեր-Պետրոսյան) հետ Իրան մեկնեցի: ԻԻՀ-ում հայկական դեսպանատան ներկայացուցիչներն ինձ համար որպես նվեր գնեցին ափսե, որի վրա ձեռքի աշխատանք էր արված», — Sputnik Արմենիային ասաց նա:

Հայտնի լուսանկարչի երկրորդ ձեռքբերումը եղավ Հունաստանից նվեր ստացած ափսեն: Եվ այդժամ Շահբազյանի մոտ միտք հղացավ՝. աշխարհի բոլոր երկրներից, որտեղ նա կայցելի, ափսեներ բերել:

Շահբազյանը, ով իր կարիերայի ողջ ընթացքում հասցրել է տարբեր երկրների նախագահների հարյուրավոր լուսանկարներ անել, ափսեներ հավաքելն իր հոբբին է համարում:

«Ինձ համար սա կարծես պատկերասրահ լինի: Ամեն անգամ նայում ու հիշում եմ, թե ինչ եմ արել կոնկրետ քաղաքում, կարծես կրկին վերապրում եմ հույզերը: Կարելի է ասել, որ սա իմ հոբբին է: Բացի այդ նայում ես ու հաճելի է հիշել, որ դու եղել ես բոլոր այդ երկրներում», — պատմում է լուսանկարիչը:

Զավեշտներ

Զավեշտալի դեպք տեղի է ունեցել Պեկինից բերված ափսեի հետ: Շահբազյանը նվեր էր ստացել ափսեն, սակայն չգիտեր, թե ինչ է վրան գրված: Լուսանկարիչը շփոթված էր՝ գուցե վրան որևէ «անվայել բան է գրված», ու հանկարծ նրա չինացի ընկերները կամ ծանոթները կծիծաղեն վրան:

Բայց թարգմանիչները նրան բացատրեցին, որ չինական ափսեի վրա հեղինակը այն ունեցողին «երջանկություն և փող» է մաղթում:

Սկզբում Շահբազյանը մտածում էր բաժակներ բերել տարբեր երկրներից, բայց դրանք հավաքելն անհարմար կլիներ: Իսկ ափսեների պարագայում ամեն ինչ ավելի հեշտ էր. նա արդեն գիտեր, որ դրանք կկախի պատից:

Жак Ширак пробует армянский лаваш - Sputnik Արմենիա
Մի լուսանկարի պատմություն. ինչո՞ւ Ժակ Շիրակը հայկական լավաշը ձեռքն առնելիս բացականչեց

«Բացի այդ ափսեի վրա ամեն ինչ լավ երևում է՝ ազգային խորհրդանիշեր, եկեղեցիներ, մզկիթներ», — նշեց հայտնի լուսանկարիչը:

Շահբազյանի հավաքածուում ափսեներ կան Բուլղարիայից, Ճապոնիայից, Իսրայելից, Թուրքիայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից:

Հավաքածուն համալրելու համար որդիները նրան Հայաստանից և Արցախից էլ են ափսեներ նվիրել:

Նախագահները` հատակին նայելիս

Լուսանկարիչը խոստովանել է, որ շատ է սիրում իր աշխատանքը, որին արդեն ավելի քան կես դար է նվիրել: Տարբեր երկրների նախագահներին լուսանկարելիս, երբեմն այնքան էր լարվում, որ ձմռան ցրտին նույնիսկ շոգում էր:

«Երբ լուսանկարում էի նախագահներին, նույնիսկ չէի լսում, թե ինչի մասին են նրանք խոսում: Այսինքն՝ ես կադրեր էի որսում, քանի որ ուշադիր հետևում էին երկրի ղեկավարների ժեստերին: Սովորաբար, երբ մեկը խոսում է, երկրորդը լսում ու հառում է հայացքը հատակին», — նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը:

Նրա խոսքով` նախագահները հազվադեպ են զրույցի ժամանակ միմյանց աչքերի մեջ նայում, չէ՞ որ հայացքներով շատ բան կարելի է հասկանալ ու ըմբռնել:

 

Լրահոս
0