ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Այսօր` հունվարի 20-ին, մահացել է հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը։
Նրա ֆեյսբուքյան էջում արդեն ցավակցական գրառումներ են հրապարակվել։
Հացպանյանը ծնվել է 1962 թվականին Թուրքիայի Ալեքսանդրիդ քաղաքում, 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990 թվականից բնակվել է Հայաստանում։
Sputnik Արմենիայի խմբագրակազմը ցավակցում է Հացպանյանի ընտանիքին ու հարազատներին։