ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Հայկական և ռուսական շոու բիզնեսի աստղեր Արամեն և Մարգարիտա Պոզոյանը կմասնակցեն Իոսիֆ Կոբզոնի «Մենք միասին ենք» բարեգործական համերգին։ Այդ մասին երգիչ Արամեն հայտնել է Instagram-ում տեղադրված տեսանյութում։
«Կհանդիպենք փետրվարի 2-ին Կրեմլում», — գրել է Արամեն։
Ռուսական և խորհրդային էստրադայի լեգենդ, ռուսական պետական գործիչ Իոսիֆ Կոբզոնը սեպտեմբերի 17-ին բարեգործական համերգ է տվել Հայաստանում։ Տոմսերի վաճառքից ստացված գումարի մի մասն ուղղվել է ուռուցքային հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը։
Իոսիֆ Կոբզոնն արժանացել է հարյուրավոր պարգևների և պատվավոր կոչումների։ Նա ՌԴ աշխատանքի հերոս է, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։