ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Բուրյաթիայի մայրաքաղաքի մոտ գտնվող Սոսնովի Բոր գյուղի համար 5 դպրոցում դպրոցականը կացնով հարձակվել էր աշակերտների և ուսուցչուհու վրա, յոթ հոգի տուժել է, հաղորդում է baikal-daily.ru–ն։
Երկու վիրավոր դպրոցականները սկզբից գնացել են տուն, հետո միայն դիմել բժշկական օգնության։
Հոսպիտալացված երեք երեխաներին վիրահատում են։
Հունվարի 19–ի առավոտյան Բուրյաթիայում Անտոն Բիչիվինը կացնով հարձակվել է դպրոցի վրա և վնասել 7–րդ դասարանի աշակերտներին ու ուսուցչուհուն։
Ինչպես հաղորդում է Mash ալիքը, դրանից հետո Բիչիվինը փորձել է ինքնասպան լինել։ Նա ապակի է կոտրել դասասենյակում, դանակով հարվածել իր կրծքին և դուրս նետվել պատուհանից։
Բուրյաթիայի դպրոցի չորրորդ հարկում հայտնաբերվել է Անտոնի թաքստոցը։ Նա այնտեղ թաքցրել է «Մոլոտովի կոկտեյլը»` հավանաբար պատրաստվելով բարձրանալ նաև երրորդ հարկ։
Նախնական տվյալներով` Անտոնը հարձակում է կազմակերպել դպրոցի վրա կիսամյակում երկուս ստանալու պատճառով։ Տղան ցածր գնահատական է ստացել ռուսաց լեզու առարկայից, ինչը նշանակում է, որ նրան ավտոմատ կերպով չեն թողնի քննությունների։ Դրանից հետո Անտոնը որոշել է վրեժ լուծել։
Շրջանի ղեկավար մարմիններին մոտ կանգնած աղբյուրը հաղորդել է, որ դպրոցի վրա հարձակվել է երեք հոգի, որոնցից երկուսին` Ալեքսանդր Ռոգալսկուն և Իլյա Սեդովին, հաջողվել է թաքնվել։ Ներկա պահին երեք չարագործները ձերբակալված են։