ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինն ամենաշատը երկու բան չի սիրում։
«Սուտն ու ոչ կոմպետենտ լինելը»,- ասել է նա հաղորդման ընթացքում, որը եթեր կհեռարձակվի «Ռոսիա 1» հեռուստաալիքով։
Հաղորդավար Նաիլյա Ասկերզադեն հաղորդումից մի հատված է հրապարակել Instagram-ի իր էջում։
Հաղորդման ամբողջական տարբերակը եթեր կհեռարձակվի կիրակի` հունվարի 21-ին։