00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:47
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քայլ ձիով. հայ դեսպանը հանդիպել է վրացի «ճգնաժամային մենեջերի» հետ

© courtesy by Sergo EdisherashviliИсторические дома в Тбилиси в день Тбилисоба 2016
Исторические дома в Тбилиси в день Тбилисоба 2016 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանում Հայաստանի դեսպանի հանդիպումը Վրաստանի ՆԳՆ ղեկավարի հետ առաջին հերթին հետաքրքիր է քաղաքական տեսանկյունից։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումը փոխվարչապետ, Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հետ դուրս է գալիս աշխատանքային հանդիպման շրջանակներից, կարծում է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։

Նրա խոսքով` դեսպանը «ձիով քայլ» է արել` քննարկելով մի շարք հարցեր Վրաստանի ապագա վարչապետի պաշտոնի հավակնորդներից մեկի հետ։

Иранский рабочий нефтегазовой сферы. - Sputnik Արմենիա
Երևանը կտա՞ համաձայնություն. առանց Հայաստանի Իրանի և Վրաստանի միջև գազային գործարք չի լինի

Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության խորացման հարցը, երկկողմ ծրագրերը, ինչպես նաև դրանց ընդլայնման հնարավորությունները։ Հնարավոր է` մոտ ապագայում կայանա Վրաստանի ներքին գործերի նախարարի այցը Հայաստան։

«Վրաստանի ՆԳՆ ղեկավարի հետ հանդիպումը չափազանց կարևոր է, չնայած որ այն աշխատանքային և ճանաչողական է եղել», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով` Գախարիան ազդեցիկ կերպար է Վրաստանի քաղաքական դաշտում։ Փորձագետը նրան անվանում է Վրաստանի ապագա վարչապետի պաշտոնի թեկնածուներից մեկն այն դեպքում, եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մի քանի ամիսների ընթացքում երկրի նախագահի պաշտոնում առաջադրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլուն։

«Գախարիան Վրաստանի վարչապետի առավել հնարավոր թեկնածուներից է», – ասաց Մելիքյանը։

Չպետք է մոռանալ, որ Գախարիան ճգնաժամային մենեջերի դեր է խաղացել հիստերիայից հետո, որը բարձրացել է 2017թ–ի դեկտեմբերին ադրբեջանական ԶԼՄ–ներում Վրաստանի գործող վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հայտարարության պատճառով։ Այդ ժամանակ Կվիրիկաշվիլին ասել է, որ հայկական ապրանքները ֆորս–մաժորային իրավիճակներում կարող են անցնել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքներով։ Նրա խոսքերը գրգռել են վրացական ընդդիմությանը` հրահրելով սկանդալ։

«Կվիրիկաշվիլու հայտարարությունը հիստերիա է առաջացրել ադրբեջանական ԶԼՄ–ներում, վարկածներ են առաջադրել` ընդհուպ մինչև բացասական փոփոխություն վրաց–ադրբեջանական հարաբերություններում։ Գախարիան հանդես է եկել որպես «ճգնաժամային մենեջեր»` այցելելով Բաքու և հանգստացնելով Ադրբեջանի ղեկավարությանը», – ասաց Մելիքյանը։

Նա վստահ է, որ դեսպանի հանդիպումը կարևոր էր հայ–վրացական հարաբերությունների հետագա խորացման և զարգացման տեսանկյունից։

Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը հոկտեմբերի 31–ին դարձել է Վրաստանում Հայաստանի դեսպան։ Դեսպանի պաշտոնում Սադոյանի անձին մեծամասնությունը հոռետեսորեն են վերաբերվել, սակայն կարճ ժամանակում նա արդեն հասցրել է ներկայացնել իրեն որպես ակտիվ գործիչ։

Լրահոս
0