Ոստիկանության տվյալների համաձայն` հունվարի 14–ի առավոտյան 10 տարեկան աղջկան հաջողվել է փախնել տնից ու փրկակար ծառայություն զանգել։ Նա հայտնել է, որ ծնողները շղթայված են պահում իր 12 քույրերին ու եղբայրներին։
Ծնողները չեն կարողացել բացատրել ոստիկաններին` ինչու են պահել երեխաներին մթության մեջ ու հակասանիտարական պայմաններում։
Բոլոր երեխաները վատ վիճակում էին գտնվում ու երկար ժամանակ հաց չէին կերել։ Տուժածներին տարել են ոստիկանություն` հարցաքննման համար, հետո հիվանդանոցներ` բժշկական զննում անցնելու համար, ծնողներին ձերբակալել են։