ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երրորդ անգամ հայր է դարձել։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
«Թոմա Մարգելաշվիլին ծնվեց»,- Facebook-ի իր էջում գրել է երջանիկ հայրը։
Սա Գեորգի Մարգվելաշվիլու և Մակի Չիչուայի երկրորդ զավակն է։
Գեորգին ու Մակին ամուսնացել են 2014 թվականի սեպտեմբերն, իսկ 2015 թվականի փետրվարի 2-ին ծնվել է նրանց առաջնեկը` Թեմոն։
Մարգվելաշվիլին ունի չափահաս աղջիկ, իսկ կինը` որդի։