00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանցի գործարարների հայկական նախագծերը. ներդրողների 5–յակը

© IDEA FoundationКанатка в Татеве
Канатка в Татеве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի խոշոր գործարարների շարքում էթնիկ հայերը շատ են։ Հաջողության հասնելով իրենց հայրենիքի սահմաններից դուրս` նրանք, այնուամենայնիվ, չեն մոռանում իրենց արմատների մասին։ Sputnik Արմենիան ներկայացնում է Ռուսաստանի ազդեցիկ գործարարների հնգյակը, որոնք Հայաստանի հետ կապված փառահեղ նախագծեր են իրականացնում։

Լիլիթ Հարությունյան, Sputnik

Այսօր Ռուսաստանում գործունեության ծավալած գործարարներից ոմանք գլխավորում են ռուսական Forbes-ի ցուցակը։ Անհավանական բարձունքների հասնելով բիզնեսում` նրանցից շատերը զբաղվում են նաև բարեգործությամբ։ Հաճախ բարեգործական գործունեությունը չի սահմանափակվում մի երկրի սահմաններով, բայց Հայաստանը հատուկ տեղ է զբաղեցնում։ Հայրենիքում իրագործելով խոշոր նախագծեր` ռուսահայ գործարարներից շատերը մեծ աջակցություն են ցուցաբերում Հայաստանի տնտեսությանը։

Ռուբեն Վարդանյան

Հայտնի գործարար, բանկիր և բարեգործ, «Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ» ներդրումային ընկերության նախագահ, RVVZ Foundation ընտանեկան հիմնադրամի ստեղծող, Սկոլկովոյի մոսկովյան կառավարման դպրոցի հիմնադիր գործընկերը «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության հսկող բաժնետեր։ Նա եղել է նաև Sberbank CIB-ի համաղեկավարը, իսկ հետո` Սբերբանկի կառավարման նախագահի խորհրդատուն։

Գործարարը IDeA բարեգործական հիմնադրամի համահիմնադիրն է։ Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Հայաստանի երկարաժամկետ նախագծերի աջակցությանը։ Հայրենիքում Վարդանյանը լայնորեն հայտնի է դարձել 2008թ-ին «Տաթևի վերածնունդ» նախագծի շնորհիվ։ Հենց այդ նախագծի շրջանում էլ իրականացվել է «ՏաԹևեր» ճոպանուղու շինարարությունը։

© Sputnik / Asatur YesayantsՌուբեն Վարդանյան
Рубен Варданян - Sputnik Արմենիա
Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը «100 կյանք» նախագծի նախաձեռնողներից է, որի շրջանակում հրապարակվում են Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվածների և նրանց փրկած մարդկանց պատմությունները։ Նա նաև «Ավրորա» ամենամյա մարդասիրական մրցանակի հիմնադիրներից է։ «Ավրորան» նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, որոնք վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը

UWC Dilijan College-ը Հայաստանում միջազգային դպրոց է, որը մտնում է United World Colleges ցանցի մեջ։ Այն նույնպես հիմնվել է Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ, որը նախագծում ներդրել է 115 միլիոն դոլար։ Քոլեջի ներդրողների շարքում կան նաև այլ հայ բարերարներ։

Բացի այդ, գործարարը զգալի ավանդ է ունեցել Վրաստանում ՀԱԵ թեմի Սուրբ Գևորգ տաճարի վերանորոգման գործում։ 3,5 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը ֆինանսավորել են Վարդանյանը, Սերգեյ Սարգիսովը, Ալբերտ Ավդոլյանը, Դանիիլ Խաչատուրովը և ուրիշներ։

Սամվել Կարապետյան

Գործարար և մեկենաս, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր («Տաշիրի» կազմում մտնում են ավելի քան 200 ընկերություն Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտներում)։ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ։

© PhotoՍամվել Կարապետյան
Самвел Карапетян - Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնադրամը։ Անցած տարվա նոյեմբերին հայտարարվել է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը «Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնադրամի և գործընկերների հետ առաջիկա տարիներին նախատեսում է ավելի քան 1,1 միլիարդ դոլարի ներդրումներ իրականացնել Հայաստանի տնտեսական տարբեր նախագծերում։ Հիմնական ուշադրությունը կհատկացվի էներգետիկայի ոլորտին։

2013թ-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը գործարկել է Էջմիածնի վանքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրի կապիտալ վերանորոգման ծրագիրը։ Երկու տարի անց հիմնադրամը ստանձնել է Աբխազիայի Գագրա քաղաքում ՀԱԵ Ամենափրկիչ վանական համալիրի շինարարությունն ավարտելու պարտավորությունը։

Արթուր Ջանիբեկյան

«Գազպրոմ մեդիա ժամանցային հեռուստատեսություն» սուբհոլդինգի ղեկավար և «ՏՆՏ-Տելեսետ» ԲԸ-ի գլխավոր տնօրեն, Comedy Club Production-ի հիմնադիր։

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցԱրթուր Ջանիբեկյան
Артур Джанибекян - Sputnik Արմենիա
Արթուր Ջանիբեկյան

Ջանիբեկյանն առաջին նորարարական հայկական կրթական կենտրոնի` «Այբ կրթական հանգույցի» հիմնադիրներից և հովանավորներից է։ Նրա ջանքերով իրականացվել է Վարդենիս գյուղի (Արագածոտնի մարզ) կիսաքանդ բազիլիկ եկեղեցու վերակառուցումը։ Եկեղեցուց ոչ հեռու մատուռ է կառուցվել։

Գործարարը Երևանում տեղադրված երկու քանդակների գաղափարի հեղինակն է և հովանավորը` Դավիթ Երևանցու «Հավերժության բնակիչները» (գովաբանում է երկու հայ կանանց կերպարը, որոնք Հայոց ցեղասպանության տարիներին փրկել են «Մշո ճառընտիրը») և Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ», որը ստեղծվել է հայտնի ռեժիսոր Էդմոն Քեոսայանի համանուն ֆիլմի մոտիվներով։

Բացի այդ, հենց Ջանիբեկյանին է պատկանում «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի ստեղծման գաղափարը, որը զբաղվում է հայկական ժողովրդական երաժշտական ստեղծագործությունների վերածնունդով։ Հիմնադրամի աջակցությամբ իրականացվել են թվային երաժշտական գրադարանի ստեղծման ն և ձայնագրման, հայկական ազգային ժողովրդական և հոգևոր երաժշտության համաշխարհային պորտալի` www.armenianmusic.am-ի գործարկման աննախադեպ աշխատանքները։ Կայքում կա թվային ձայնագրությունների պահեստարան, ներառյալ` հայկական ժողովրդական երգեր, հայկական միջնադարյան երաժշտության նմուշներ, գործիքային կատարումներ, ինչպես նաև աշուղական երգեր (շուրջ 600 երգ)։

Վլադիմիր Ավետիսյան

«Ռոսնանո» ԲԲԸ-ի կառավարման փոխնախագահ, գործարար, մեկենաս, երաժիշտ։ Վլադիմիր Ավետիսյանը Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Dilijan Сollege) հիմնադիրներից է։ Այսօր նա ներդրումներ է անում տարբեր նախագծերում, որոնք կապված են Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման հետ։

© claptomaniaՎլադիմիր Ավետիսյան
Владимир Аветисян и группа D'Black Blues Orchestra - Sputnik Արմենիա
Վլադիմիր Ավետիսյան

Անցած տարվա աշնանը Վլադիմիր Ավետիսյանը և նրա ստեղծած D'Black Blues Orchestra-ն փառահեղ բլյուզ համերգ են ներկայացրել Երևանի Հանրապետության հրապարակում` ի պատիվ Առաջին հանրապետության 99-ամյակի։

Դավիթ Յան

Գործարար, ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ։ 2001թ-ի գիտության և տեխնիկայի ոլորտում Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակի դափնեկիր։

© Sputnik / Артем Житенев / Անցնել մեդիապահոցԴավիթ Յան
Председатель совета директоров компании ABBYY Давид Ян - Sputnik Արմենիա
Դավիթ Յան

Դավիթ Յանը Հայաստանում «Այբ» դպրոցի և կրթական հիմնադրամի հիմնադիրներից է։ Գործարարը մասնակցել է նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծմանը, որը 2016թ-ին հայտնվել է աշխարհի նորարարական դպրոցների վարկանիշի առաջին հորիզոնականում։ Վարկանիշը կազմել է ֆրանսիական «We demain» ամսագիրը։

Լրահոս
0