00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարող են մոտենալ ու ամուսնության առաջարկ անել. ինչն է Հայաստանում գրավում օտարերկրացի աղջիկներին

© Sputnik / Asatur YesayantsЕреван, Армения. Каскад
Ереван, Армения. Каскад - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը որպես տուրիստական ուղղություն գնալով ավելի մեծ տարածում է ստանում։ Ռուս լրագրող Մարինա Խարլամովան ասել է, թե ինչու արժե Հայաստան այցելել։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Լեռներ, կրքոտ տղամարդիկ, կոնյակ, բաստուրմա, լավաշ… Այսքանը դեռ ամբողջական ցուցակը չէ. Հայաստան կարելի է այցելել նաև շատ այլ բաների համար, գրում է Peopletalk.ru կայքը։

Մարինա Խարլամովան կարծում է, որ Երևանում «խորհրդային տարիների ջերմությունը պահպանվել է». այստեղ «խրուշչովկաներով» նեղ փողոցներ են, անկանոն հոսանքի մեջ` հազվադեպ հանդիպող հին մեքենաներ։

Лаура Жусупбекова и Лусик Агулеци - Sputnik Արմենիա
Օտարերկրացու սերը. «Ինձ ասում են, որ անցյալ կյանքում հայ եմ եղել»

«Տեղացիները սիրում են ասել, որ աշխարհում 11 միլիոն հայ կա, բայց նրանցից միայն 3 միլիոնն են Հայաստանում ապրում։ Այստեղ բոլորն ընկերասեր ու հասնող են։ Եթե ճանապարհը չիմանաս, անպայման ցույց կտան, եթե հարկավոր է, տեղ կհասցնեն, անգամ կկերակրեն», – նշում է լրագրողը։

Մարինան շատ է հավանել հարիսան, պանիրն ու լավաշը։ Նրան դուր է եկել, որ մեր քաղաքում շատ ծառեր ու կանաչ տարածքներ կան, որոնք փրկում են շոգից։

Իսկ ահա հայտնի Հանրապետության հրապարակն ուրախացնում է իր ցայտաղբյուրներով։

Ըստ նրա` Հայաստան արժե այցելել նաև այն պատճառով, որ ծորակից աղբյուրի ջուր է հոսում։

Հայ տղամարդիկ նույնպես անտարբեր չեն թողել Մարինային։ Նա նշում է, որ տղամարդիկ մինչև հիմա ծանոթանում են փողոցում։

«Կարող են մոտենալ քեզ ու պատահական հարցնել` որտեղի՞ց ես, անունդ ի՞նչ է, իսկ եթե շատ հավանեն, մորդ փեսան դառնալու ցանկություն կհայտնեն», – գրում է լրագրողը։

© Sputnik / Asatur YesayantsՀարիսա
Ариса - Sputnik Արմենիա
Հարիսա

Հայերը նաև սիրում ու հարգում են իրենց կոնյակը, ցանկացած տոնի ժամանակ դնում են սեղանին։

«Այս ըմպելիքը հայերին ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում։ Եթե տղան եկել է առաջարկություն անելու, ու աղջկա հայրը համաձայն է, ապա սեղանին պարտադիր կոնյակ է դրվում։ Երեխա է ծնվել, կրկին կոնյակ են հանում։ Ճնշման հետ խնդիրներ կան, բժիշկները կոնյակ են առաջարկում։ Եթե Երևանում ես, գլխի ընկիր` ինչ արժե բերել որպես համեղ հուշանվեր», – հավելում է Մարինան։

Իսկ այդ ամենն այն պատճառով է, որ խաղողի այգիներն այստեղ ֆրանսիականներից կամ իսպանականներից վատը չեն։

«Իսկ Սևանա լիճն ինչ լավն է։ Իսկական գոհար։ Այստեղ ամեն օր, ցանկացած եղանակի զբոսաշրջիկներ են գալիս` լճի գեղեցկությունը վայելելու ու որորների «ծիծաղը» լսելու համար»,– գրում է լրագրողը։

Մարինային հիացրել է նաև Սևանավանքը (VII դար), որը կառուցել են մենակյաց վանականները։ Լրագրողին տպավորել է Կասկադի վերևից երևացող Արարատ լեռան տեսարանը։

Երևանում կարելի է իսկական ճանապարհորդություն կատարել Ռուսաստանի հրապարակով, Բանգլադեշ թաղամասով, Մոսկովյան ու Կիևյան փողոցներով։ Մարինան համոզված է` Հայաստանում ուրախությամբ են դիմավորում ցանկացած օտարերկրացու, քանի որ հայերն անչափ հյուրասեր են։

Լրահոս
0