00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հատուկ ծառայությունների պատերազմ Ադրբեջանում. Բաքուն՝ իրանական հրթիռների թիրախի տակ

© Sputnik / Margarita NekrasovaБаку, Азербайджан
Баку, Азербайджан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իսրայելի և Իրանի հատուկ ծառայությունները Ադրբեջանը «մարտի դաշտի» են վերածել, կարծում են փորձագետները:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Թեհրանը խիստ պատասխան կտա Ադրբեջանին, եթե ապացուցվի, որ նրա տարածքն Իսրայելի կողմից օգտագործվել է Իրանում բողոքի ակցիաներ կազմակերպելու համար, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Նրա խոսքով` եթե 2016 թվականի նոյեմբերին «Մոսսադի» ղեկավար Յոսի Կոհենը բացահայտ խոստովանեց, որ նա աշխատակիցներ ունի Ադրբեջանի պետական անվտանգության նախարարությունում, ապա նրանք կարող են օգտագործվել ցանկացած երկրում սադրանքներ հրահրելու համար:

Антиправительственный митинг в Иране - Sputnik Արմենիա
Քաղաքագետ. Իրանի իրադարձությունները հրահրել է Իսրայելը

«Կասկած չունեմ, որ դրանք օգտագործվել են բազմիցս: Իրանի դիվանագիտական ներկայացուցիչները, ում հետ բախտ եմ ունեցել շփվելու, առանձին զրույցներում բաց կերպով ասում էին, թե ինչ հանգամանքներում են նրանք արձանագրել Իսրայելի հատուկ ծառայությունների գործունեության արդյունքները», — ասաց Շաքարյանցը:

Քաղաքագետի խոսքով` Իրանը մի քանի անգամ բավական խիստ է արձագանքել Ադրբեջանում ծավալված նման գործունեությանը:

Նա ընդգծեց, որ Իրանի պաշտպանության նախարարները` Բաքու այցելելիս, մի քանի անգամ հանդիպել են երկրի բարձրագույն ղեկավարության, հոգևոր առաջնորդի հետ ու ցույց տվել Ադրբեջանում նախատեսված թիրախները, որոնք անհրաժեշտության դեպքում հրթիռային հարձակումների կենթարկվեն:

«Ադրբեջանը վախենում է հատել կարմիր գիծը, դրանից հետո Իրանի պատասխանը ջախջախիչ է լինելու», — ասաց Շաքարյանցը:

Ադրբեջանի տարածքից երրորդ անձանց կողմից կազմակերպած ակցիաների նկատմամբ Իրանի խիստ արձագանքը, նրա խոսքով, հաստատել է նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից հետապնդվող քաղաքագետ Արիֆ Յունուսովը:

Президент Ирана Хасан Рухани и Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Անհանգիստ Իրանը. բողոքի ցույցերը կանդրադառնա՞ն Հայաստանի հարաբերությունների վրա

Մյուս կողմից, Շաքարյանցի կարծիքով՝ Ադրբեջանն ակտիվ օգտագործվում է նաև Իրանի հատուկ ծառայությունների կողմից, այդ պատճառով էլ ԻԻՀ-ն սառնասրտորեն է վերաբերվում «Մոսսադի» պաշտոնական ներկայությանը: Չէ՞ որ, քաղաքագետի խոսքով, Իրանը պատասխան խաղ է տանում:

Շաքարյանցի տրամաբանությանը հետևելով` նման օրինակ կարելի է համարել 2016 թվականին Ադրբեջանի ռազմական գործարանում տեղի ունեցած տարօրինակ պայթյունը: Հաշվի առնելով այն, որ գործարանը մոտ է Իրանի հետ սահմանին, ինչպես նաև այն, որ գործարանի շինարարության մեջ ներգրավված էին Իսրայելն ու Թուրքիան, փորձագետի խոսքով, կասկածներ կան կատարվածի պատահական լինելու հարցում:

«Եթե հաստատվի այն տեղեկությունը, որ Իրանում բողոքի ակցիաները երրորդ երկրների կողմից են կառավարվում, ապա հակամիջոցներ կկիրառվեն: Օրինակ՝ երկրում զանգվածային իրանամետ ակցիաներ կկազմակերպվեն: Իրանը ցույց կտա, թե ով է իրավիճակի «իրական տերը»», — ասաց Շաքարյանցը:

Sputnik Արմենիայի հետ զրույցում իրանագետ Արտյոմ Տոնոյանն իր հերթին նշեց, որ երրորդ երկրների միջամտության մասին Իրանի իշխանությունները հայտնել էին դեռ բողոքի ալիքի ամենասկզբում:

45-ый президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփը եկավ ու «բարոյազրկեց». պե՞տք է Հայաստանն անհանգստանա Իրանի հարցում Եվրոպայի դիրքորոշումից

«Երկրների շարքում նրանք հիշատակել էին նաև Իսրայելին, ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային: Իրանական ԶԼՄ-ներում ես չեմ հանդիպել գրառումների, համաձայն որոնց Իսրայելը գործել է Ադրբեջանի տարածքից: Նման հայտարարություններ էին անում Ադրբեջանի բնիկ ժողովուրդները», — ասաց Տոնոյանը:

Ընդ որում, նրա խոսքով, նման հավանականություն կա, հատկապես հաշվի առնելով նախկին օրինակները:

Դեռ Ահմադինեջադի նախագահության օրոք անդադար նման նորություններ հայտնվում էին, մասնավորապես, Թեհրանում հայտարարել էին, որ իսրայելական ԱԹՍ-ն հենց Ադրբեջանի տարածքից է երկիր ներխուժել:

«Եվս մեկ դեպք` միջուկային տեխնոլոգիաների իրանցի մասնագետների սպանությունը, որում մեղադրեցին Իսրայելի հատուկ ծառայություններին: Այս անգամ ևս տեղեկություն էր հայտնվել, որ մարդասպանները կարող էին երկրի ներխուժել Ադրբեջանի տարածքով», — ասաց Տոնոյանը:

Նման նախադեպերը հաշվի առնելով՝ նա չի բացառում, որ Իրանում Իսրայելի կողմից նաև վերջին ելույթների ժամանակ կարող էր Ադրբեջանի տարածքն օգտագործվել, թեև ապացույցներ դեռ չեն ներկայացվել:

Հյուսիսային հարևանի տարածքից սպառնալիքները չեզոքացնելու համար, Տոնոյանի խոսքով, Իրանը կրոնական գործոնն է օգտագործում: Ինչն, իր հերթին, որոշակի հակաիսրայելական հռետորություն է ենթադրում:

Վառ օրինակ է մի շարք մուսուլմանական երկրներում ամեն տարի ի աջակցություն Պաղեստինի «Հողի պաշտպանության օրվա» անցկացումը: Նման ակցիաներ, Տոնոյանի խոսքով, նաև Ադրբեջանում են անցկացվում, դրանք ֆինանսավորվում են Իրանի կողմից:

Լրահոս
0