ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Հունվարի 12-ին, ժամը 23-անց 50-ի սահմաններում 1-02 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ «Վահագնի» թաղամասի տներից մեկում գողություն է եղել:
Ոստիկանության շրջիկ օպերատիվ խումբը ահազանգից րոպեներ անց դեպքի վայր է հասել:
Տանը ոչ մեկ չէր եղել, գործել էր հակաառևանգման համակարգը, ազդանշանը ստացվել էր տանտիրոջ և նրա բարեկամի բջջային հեռախոսներին: Տանտերը արտերկրում էր, իսկ ոստիկանություն զանգահարողը նրա ազգականն էր:
Ոստիկանները մոտակայքում հայտնաբերել էին ծառի տակ թաքնված կասկածյալին։
Բաժնում պարզվել է նրա ինքնությունը՝ Վանաձորցի 1984 թվականին ծնված Մավրիկ Մարտիրոսյան: Նա խոստովանել է կատարածը:
Պարզվեց նաև, որ վերջին մի քանի ամսում Մարտիրոսյանը կատարել է նմանատիպ մի քանի բնակարանային գողություններ՝ այդ թվում ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի տնից:
Խուզարկությամբ կասկածյալի մոտից հայտնաբերվել են Հովհաննես Չեքիջյանին պատկանող շքանշաններ ու մեդալներ: